Չավին խոսել է «Բարսելոնա»-ն գլխավորելու մասին
Կատալոնական «Բարսելոնա»-ն վերջին անհաջողություններից հետո սկսել է մտածել նոր գլխավոր մարզչի մասին։
Եվ այս ֆոնին մի շարք լրագրողներ առիթը բաց չեն թողել ու «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավիի հետ խոսել են «Բարսելոնա»-ն գլխավորելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Չավին մասնավորապես նշել է, որ իր համար հեշտ կլինի մարզել ակումբը, քանի որ այնտեղ բոլորին նա գիտի։ Գիտի բոլորի բնավորությունը, թույլ ու ուժեղ կողմերը։
Նա նաև ընդգծել է, որ Մեսսին ու Սուարեսը կարող են լավ պաշտպանվել։
Ընդգծենք, որ մի շարք իսպանական սպորտային կայքեր գրում են, որ Չավին կարող է փոխարինել Վալվերդեին։