«Գյումրիից թռանք Լոս Անջելես». Փաշինյանն ինքնաթիռից լուսանկար է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Եռաբլլուր զինվորական պանթեոն այցելելուց հետո, մեկնել է Գյումրի, որտեղից էլ՝ Միացյալ Նահանգներ:
Նա ինքնաթիռից լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
«Գյումրիից թռանք Լոս Անջելես»:
