Հայտնի են Զիդանին փոխարինող մարզիչների անունները
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում Մադրիդի «Ռեալ»-ը 0-3 հաշվով պարտվեց «ՊՍԺ»-ին։ Այդ պարտությունից հետո իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Զիդանի մասին խոսակցությունները նոր թափ ստացան։
Մասնավորապես, իսպանական սպորտային կայքերը գրում են, որ Զիդանին սկսել են չվստահել անգամ ֆուտբոլիստները։ Մյուս կողմից էլ խոսվում է այն մասին, որ Զիդանին փոխարինելու 2 թեկնածուներին առաջիկայում կհանդիպի իսպանական ակումբի ղեկավարությունը։
Դրանք են Ժոզե Մոուրինյուննև Մասիմիլիանո Ալեգրին։