«Լոս-Անջելես Գելեքսի»-ի մարզիչը Իբրահիմովիչին համեմատել է Մեսսիի ու Ռոնալդուի հետ
Ամերիկյան «Լոս-Անջելես Գելեքսի»-ի գլխավոր մարզիչ Բարրոս Սկելոտտոն իր թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին համեմատել է Լեոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․ «Դժվար է գտնել մի ֆուտբոլիստի, ով աշխարհի բոլոր բարձրակարգ առաջնություններում խաղացել է այնպես, ինչպես Զլատանը։ Կապ չունի, թե նա չեմպիոն դարձել է, թե ոչ։ Նա Մեսսիի ու Ռոնալդուի մակարդակի ֆուտբոլիստ է»։
Հիշեցնենք, որ այս առաջնությունում Զլատանը 25 խաղում դարձել է 26 գոլի հեղինակ։