«Զիդանը տրանսֆերներ պիտի իրականացնի հենց հունվարին». Ռիվալդո
Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Ռիվալդոն խոսել է «Ռեալ»-ի 0-3 հաշվով պարտության մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նա մասնավորապես ասել է․ «Զիդանը պիտի կատարի շատ մեծ աշխատանք, որ վերադարձնի իր թիմին այն մակարդակին, որում իրենք կային։ «ՊՍԺ»-ն հրաշալի էր, քանի որ թիմի բոլոր խաղացողները հրաշալի ելույթ ունեցան։
Եթե փարիզցիները շարունակեն նույն ոգով, ապա նրանք կդառնան ամենամեծ ֆավորիտները։ Իսկ «Ռեալ»-ն արդեն իսկ հունվարին պիտի իրականացնի մի քանի թոփ տրանսֆերներ»։