Սուսոն կմնա «Միլան»-ում
Իտալական «Միլան»-ի առաջատար Սուսոն և թիմը փորձում են ընդհանուր հայտարարի գալ և նոր պայմանագիր ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից։
Միլանյան ակումբը Սուսոյին կառաջարկի 5 տարվա պայմանագիր և արդյունքում նա տարեկան կստանա 5 միլիոն եվրո։ Սուսոն իր հերթին ցանկանում է մնալ ակումբում և մի քանի անգամ նշել է, որ չի ցանկանում հեռանալ այստեղից։
Պայմանագիրը կկնքվի 2020 թվականի փետրվար ամսին։