Դաժանություն Թաթարստանում․ մայրն իր 3 երեխաներին պահել է Մաուգլիի նման
Թաթարստանում ձերբակալել են մի կնոջ, ով հրաժարվել է հոգ տանել իր երեխաներին: 4, 8 և 12 տղաներն ապրել են հայտնի մուլտհերոս Մաուգլիի նման: Այդ մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նրանք չեն լողացել, ուտելիք չեն ունեցել, անդադար թափառել են, դպրոց ու մանկապարտեզ չեն հաճախել: Արդյունքում երեխաները կորցրել են խոսելու և այլ մարդկանց հետ շփվելու ունակությունը:
Տեղի սոցիալական ծառայության աշխատակիցները երեխաներին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նրանք բուժզննում կանցնեն ու անհրաժեշտ հոգեբանական աջակցությունը կստանան, իսկ նրանց 32-ամյա մայրը ստորագրությամբ բաց է թողնվել՝ մինչ դատական լսումները: