Ռոմելու Լուկակուն և Մարսել Բրոզովիչը վիճել են միմյանց հետ
Չեմպիոնների լիգայի խաղարկության «Ինտեր» 1-1 «Սլավիա» հանդիպումից հետո միլանյան թիմի ֆուտբոլիստների միջև վեճ է ծագել։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուն քննադատել է ֆուտբոլիստներին և նշել, որ բոլորը պիտի խաղան այնպես, ինչպես Անտոնիո Կոնտեի ծրագրում է։
Այս ամենը դուր չի եկել Մարսել Բրոզովիչին և ֆուտբոլիստների կոնֆլիկտը դարձել է լեզվակռիվ։
Հիշեցնենք, որ Լուկակուն այս ամառ է եկել իտալական ակումբ Անգլիայից։