Սաուդյան Արաբիան պատասխան կտա Իրանին
Գերմանիայում Սաուդյան Արաբիայի դեսպան արքայազն Ֆեյսալ բեն Ֆայխան Ալ Սաուդը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան այժմ քննարկում է բոլոր տարբերակները՝ Իրանին պատասխան հասցնելու համար:
Հայտարարությունն արվել է Սաուդյան Արաբիայում գտնվող Saudi Aramco նավթամշակման գործարանի վրա դրոնով հարձակումից հետո, որում Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ն մեղադրում են Իրանին:
Նա նաև հավելել է, որ անպայման չէ, որ պատասխանը ռազմական գործողության տեսքով լինի: «Հիմա կարևոր է տեսնել, թե միջազգային հանրությունը ինչ արձագանք կտա այս իրավիճակի շուրջ»,- հավելել է դեսպանը: