Հնդկաստանի Մումբայ քաղաքում ջրհեղեղ է սպասվում
Հնդկաստանի Մումբայ քաղաքում սպասվող տեղատարափ անձրևների պատճառով հայտարարվել է, որ կփակվեն քաղաքի բոլոր ուսումնական հաստատությունները:
Ավելի վաղ տեղի օդերևութաբանական կայանից հայտարարել էին, որ հինգշաբթի օրը Մումբայում և շրջակա մի շարք բնակավայրերում աննախադեպ հորդառատ անձրևներ են սպասվում:
Հայտարարվել է վտանգավորության կարմիր աստիճան: Կանխատեսվել է, որ մեկ օրվա ընթացքում 204 մմ տեղումներ կլինեն, որը կտևի մինչ ուրբաթ օրը: