Աֆղանստանում պայթյունի հետևանքով կա 12 զոհ և 60 վիրավոր
Աֆղանստանի հարավում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, ավելի քան 60 մարդ վիրավորվել է: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Պայթյունը տեղի է ունեցել Քալաթ քաղաքի կենտրոնական հիվանդանոցի մոտ: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բոլոր զոհերն ու վիրավորները խաղաղ բնակիչներ են, հիվանդանոցի այցելուներ ու բժիշկներ:
Պայթյունի հետևանքով մեծ վնաս է կրել հիվանդանոցը: