Վարդանանց փողոցում կրակոցներ են հնչել. Կա մեկ զոհ
Երեւանի Վարդանանց փողոցում այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 20:30-ի սահմաններում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով երիտասարդ է մահացել:
Newspress.am-ի տեղեկություններով` երիտասարդը մոտ 30 տարեկան էր:
Սպանության պատճառը, նախնական տեղեկություններով, վիճաբանությունն է եղել:
Ոստիկանությունից հաստատեցին կատարվածը: