Մեղավոր ենք բոլորս․ Զիդանը խոսել է «Ռեալ»-ի պարտության մասին
«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «ՊՍԺ»-ից կրած 3-0 հաշվով պարտության մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նա, մասնավորապես, նշել է․ «Մեզ չհերիքեց ինտենսիվությունը։ «ՊՍԺ»-ն հրաշալի թիմ է, նրանք շատ պահեր են ստեղծում։ Ես անհանգստացած եմ նրանից, որ իմ թիմը չխաղաց այնպես, ինչպես պահանջվում է այս մրցաշարում։
Երբ մենք հաղթում ենք, դա բոլորի հաղթանակն է, երբ մենք պարտվում ենք, դա բոլորի պարտությունն է»։