Թոմաս Տուխելը խոսել է «Ռեալ»-ին 3-0 ջախջախելուց հետո
«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը «Ռեալ»-ի նկատմամբ 3-0 հաղթանակից հետո խոսել է խաղի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․ «Առաջին հերթին եթե ինչ-որ մեկն ինձ հիմա հարցնի, թե արդյոք մենք կարո՞ղ ենք հաղթել Չեմպիոնների լիգան, թե ոչ, ես հենց հիմա կկանգնեմ ու դուրս կգամ այստեղից։ Սա թիմային խաղ էր գնդակով և առանց գնդակի։
Ֆուտբոլիստները պատրաստ են խաղալ և դառնալ ավելի լավը։ Երբ մենք խաղում ենք առանց Նեյմարի, Մբապեի ու Կավանիի, մեզ մոտ ավելի լավ է ստացվում։ Շատերը մեզ ֆավորիտ են համարում, բայց դա ավելորդ բեռ է մեզ համար»։