ԱՄՆ-մեքսիկական պատին Դոնալդ Թրամփը նշան է արել
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-մեքսիկական սահմանին նշան է արել։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Թրամփն այսպիսի քայլ է արել մամուլի ասուլիսից հետո։ Նախագահը մոտեցել է պատին և գրիչով նշան-գրառում կատարել։ Նա նաև նշել է, որ պատն այնքան տաք է, որ կարելի է ձվածեղ պատրաստել։
Հիշեցնենք, որ երեկ բախում է տեղի ունեցել Կալիֆոռնիայում։ Իրար են բախվել Թրամփի աջակիցներն ու ընդդիմադիրները։