Սա Նոր Հայաստանը բնութագրող կարևորագույն ցուցանիշներից մեկն է. Փաշինյան (ֆոտո)
Սա Նոր Հայաստանը բնութագրող կարեւորագույն ցուցանիշներից մեկն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գրառմանը կից նա տեղադրել է Եվրոստատի տվյալները, ըստ որի՝ 2019-ի առաջին կիսամյակում ԵՄ երկրներում առաջին անգամ ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը 2018-ի համեմատ նվազել է 27, իսկ 2017-ի համեմատ՝ 44 տոկոսով։
