Խոշոր հրդեհ է բռնկվել Ստամբուլի քիմիական գործարանում
Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլի մոտակայքում գտնվող քիմիական գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել:
Հրդեհի առաջացման պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն տեղի լրատվամիջոցների հրապարակած կադրերից երևում է, թե ինչպես է մեկ մետրի հասնող կրակը այրում գործարանի տանիքը:
Արդեն մի քանի ժամ է, ինչ հրշեջներն ապարդյուն պայքարում են կրակի դեմ, նրանց չի հաջողվում մարել հրդեհը: Նախնական տվյալներով, հրդեհի հետևանքով տուժածներ չկան: