Ֆրենկ Լեմպարդը հակառեկորդ սահմանեց
Լոնդոնի «Չելսի»-ն Չեմպիոնների լիգայի խաղարկությունում 0-1 հաշվով պարտվեց «Վալենսիա»-ին։ Ֆրենկ Լեմպարդը դարձավ անգլիական ակումբի պատմության առաջին մարզիչը, ով պարտություն կրեց Չեմպիոնների լիգայի իր առաջին խաղում։
Նախկին 10 մարզիչները հաղթել են առաջին խաղերը, իսկ 1999 թվականին անգլիական ակումբը խաղարկությունը սկսել է ոչ-ոքիով։
Հիշեցնենք, որ Լեմպարդը թիմը ղեկավարեց այս ամռանը։