ՌԴ ՊՆ-ն պաշտոնական բողոք է հայտնել
Ռուսաստանի ՊՆ-ն պաշտոնական բողոք է հայտնել Թուրքիայի ռազմական ատաշեին՝ Թուրքիայի օդուժի գործողությունների հետ կապված:Այս մասին հաղորդվում է ռուսական գերատեսչության կայքում:
«Այսօր` 9:30-ին, ահաբեկչության դեմ պայքարում գործողություններ իրականացնող ռուսական ինքնաթիռը խոցվել է թուրքական ռազմական օդուժի կողմից: Ռուսական ինքնաթիռը չի հատել թուրքական սահմանը և գործում էր բացառապես սիրիական տարածքում», – ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Ներկա պահին ՌԴ ՊՆ-ն համալիր միջոցառումներ է մշակում նմանօրինակ միջադեպերի ժամանակ արձագանքման համար: