Թուրքիայի օդուժը հարձակումից առաջ նախազգուշացրել է Սու-24-ի անձնակազմին
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ամերիկացի զինվորականները որսացել են ռադիոձայնային տվյալները, որոնցում լսվել է, որ թուրքական ինքնաթիռների օդաչուները հարձակումից առաջ նախազգուշացրել էին ռուսական Սու-24-ի օդաչուներին Թուրքիայի օդային տարածք ներխուժելու մասին:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցիչ Սթիվեն Ուորենը:
Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն` Սու-24-ը չէր հատել Թուրքիայի օդային սահմանը: