Քրիստիան Էրիկսենը ցանկանում է հանդես գալ «Ռեալ»-ում
«Տոտենհեմ»-ի աստղ Քրիստիան Էրիկսենն առաջարկի է սպասում Մադրիդի «Ռեալ»-ից։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
27-ամյա դանիացին չի ընդունել լոնդոնյան թիմի բոլոր առաջարկները, քանի որ ցանկանում է խաղալ արքայական ակումբում։ Էրիկսենի գործակալներն այս պահին բանակցում են մի շարք գրանդ ակումբների հետ։
Այս մրցաշրջանում նա մասնակցել է 4 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։