Նեթանյահուի կուսակցությունն առաջատար է Իսրայելի ընտրություններում, սակայն մեծամասնություն չի կազմի խորհրդարանումԱվանում դիմակավորված անձինք թալшնել են բանկերից մեկի վճարային տերմինալը՝ գnղանալով մի քանի միլիոն դրամ
Մինչ Ադրբեջանից հերթական հիշեցումներն են հնչեցվում, գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ․ Աբրահամյան
Մհեր Գրիգորյանը ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկը»
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավոր
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչԻնչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ․ ԱշոտյանՍպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումՔՊ խմբակցությունում Լիլիթ Ստեփանյանի փոխարեն մանդատ կստանա նախկին ՕԵԿ-ական Էդգար Առաքելյանը
ԵԱՏՄ զեկույցը լուրջ հարցեր է առաջացրել. ՀՀ-ի համար խոշոր ռիսկերն անթույլատրելի են․ Ծառուկյան
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ նախկին քարտուղար Նիկոլայ ԲորդյուժաՆախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ. «Հրապարակ»Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօր. «Իրավունք»ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Ինչու են ընկել Էդիկ Մինասյանի հետևից. «Իրավունք»Ո՞վ կգլխավորի ցուցակը․ «Հրապարակ»ԱԺ֊ում քննարկվում է Աննա Հակոբյանի` ընտանեկան բռնության նախագիծը. ՈւՂԻՂՍառը ցնցուղ ՔՊ–ականների համար. «Ամեն օր մի քյալակ ա խաղում գլխներիս». «Իրավունք»Ժամը 10:00-ից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզումՍտիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»Ռուսական բանակը Խարկովի մարզում ոչնչացրել է շրջափակման մեջ գտնվող ուկրաինական 2000-անոց խմբավորումՍլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտե
Վազող տողեր

Վարչապետը հավանություն է տալիս կարգավորումների, որոնց հեռահար ազդեցության վերաբերյալ չունի պատկերացում․ Արփինե Հովհաննիսյան

Երեկ Կառավարությունը հավանություն տվեց օրենքների նախագծերի փաթեթի, որով մի շարք հանցագործությունների դեպքում կարելի է ստանալ նույնիսկ կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները։

Նախ ուզում եմ հարգանքս արտահայտել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վարքագծի վերաբերյալ (չգիտեմ իր թիմում դա լավ կընդունեն թե վատ), ով մինչև վերջ փորձեց բացատրել, որ սա ծայրահեղ վտանգավոր նախագիծ է պետության համար` հավատարիմ մնալով ոլորտի գիտակի իր կոչմանը: Ինքը գիտի՝ ինչ հետևանքներ է սա առաջացնելու՝ ավանդները հանելուց մինչեւ չեղած ներդրումների տեսական հեռանկարի կորուստ:

Մտորումների մեծ տեղիք տվեց Կառավարության նիստում ծավալված քննարկումը։
• Այն, որ Նիկոլ Փաշինյանը շատ մասնագիտական բաներ չի հասկանում, դարձել է իրերի սովորական ընթացք։ Վարչապետը ինքն էլ ընդունում է, որ բանկային համակարգը բարդ է, եւ նախագիծը քննարկում է այն օրինակներով, որ իր համար ամենահեշտ հասանելին է՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը։ Բարդ խնդիրը պարզ օրինակի վրա են պրոյեկտում ու սկսում քննարկել: Սա Էպիկ ոչ կոմպետենտություն է:

Այսինքն՝ վարչապետը հավանություն է տալիս կարգավորումների, որոնց հեռահար ազդեցության վերաբերյալ չունի պատկերացում։ Բա փորձաքննություն չե՞ք ուզում անել, բա համալիր ո՞վ պետք է քննարկի: Իրեն իրոք համոզել են, որ դա կապ ունի կոռուպցիայի հետ, ինքն էլ հավատացել է ու դա կրկնում է: Ուրեմն, այս մարդիկ կոռուպցիոն են համարել օրինակ ծովային միջավայրի աղտոտումը ու այդպիսի չեն համարել ապօրինի որսը, որն ամբողջ աշխարհում համարվում է կազմակերպված հանցավորության դրսևորումներից մեկը: Որտե՞ղ է ձեր տրամաբանությունը:

• Այն, որ գլխավոր դատախազը եւ քննչական կոմիտեի նախագահը իրենց ողջ էությամբ կողմ են նախագծին, դա եւս զարմանալու առիթ չէ։ Ո՞ր իրավապահ համակարգի ներկայացուցիչը չէր ցանկանա քիթը մտցնել ուրիշի բանկային հաշիվներ ու առանց նվազագույն ջանք թափելու տեղեկություններ իմանալ: Ի դեպ, օրինակ գլխավոր դատախազին ԱԺ-ում ներկայացված մեղադրանքների լույսի ներքո, գուցե արժե՞ հրապարակել սեփական բանկային հաշիվները ու մարդկանց համար դառնալ առավել համոզիչ։

• Այն, որ այս նախագծի գոյության համար պայքարում է արդարադատության նախարարությունը առավել քան զարմանալի չէ, քանի որ երիտասարդ նախարարը սիրում է ամեն ինչ ձեւել իր փոքրիկ փորձառությանը համապատասխան։ Օրինակ, եթե ՊԵԿ-ում չհարուցված գործի պայմաններում ֆինանսական դիտարկումների կենտրոնից կարելի է ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, հիմա էլ կարելի է բերել այդ տրամաբանությանը համապատասխանող նախագիծ։

Ամենատարակուսելին այս ամբողջ պատմության մեջ կենտրոնական բանկի նախագահի թույլ և կրավորական կեցվածքն է, որը դեռ պատասխանած չլինելով այն հարցին, թե ինչպես են վարչապետի ձեռքում հայտնվում տարբեր բանկային տվյալները, այս քննարկման ընթացքում ունեցավ ընդամենը էպիզոդիկ դերակատարում՝ ամբողջությամբ պաշտպանելով Կառավարության դիրքորոշումը։ Տպավորություն էր, որ Արթուր Ջավադյանը Կենտրոնական բանկի նախագահը չէ, ու նրա գլխավորած մարմինը չէ, որ պատասխանատու է երկրի ֆինանսական կայության համար։
Երաշխիքների մասով մի բան եմ ուզում ասել….հատկապես Կենտրոնական բանկում աշխատող պարկեշտ ու գործին նվիրյալ ընկերներիս` բացի այն, որ միակողմանի եք ներկայացրել ու ապահովել միայն ֆորմալ, առերևույթ հավասարակշռվածություն, դուք իրոք համարու՞մ եք, որ սա նպատակին է ծառայելու ու չի չարաշահվելու։
Իրականում մի բան եմ ուզում ասել….ափսոս, պարոնայք, շատ ափսոս: