Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔՄոսկվան առաջիկայում նոր եւ ավելի ծանր հարվածներ կհասցնի ՈւկրաինայինՌուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչինԱնահիտ Մանասյանը մշտապես է ընդգծում, որ խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունԴավիթ Իվանյանը ներկայացրել է Հայաստանի քայլերըԶելենսկին Թրամփին նշել է, որ Կիեւը պատրաստ է Ռուսաստանի հետ էներգետիկ հրադադարիՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերինՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանինՊուտինն ասել է, որ եթե Զելենսկին ցանկանում է, կարող է գալ Մոսկվա. ՊեսկովԱնկախության 35-ամյակի առթիվ ԲՏԱՆ և Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել ենԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարինԱռաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
«Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունն առանց մրցույթի խոշոր գումարի պայմանագիր է կնքել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերության հետ
Շոու-բիզնեսով զբաղվողի ու իրական արտիստի սահմանը. արժեքներ, որոնք փողով չեն չափում
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՔըրքորյան փողոցում բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր
Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Առինջում օտարման ոչ ենթակա և կադաստրային արժեքի շուրջ 99․94 տոկոս նվազեցմամբ հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչԴատախազությունը պահանջում է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույք, շուրջ 130 միլիոն դրամԵրևանում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը Շենգավիթի ոստիկանները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձըՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ինկներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով
Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ)
Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը․ ՄԻՊ (տեսանյութ)TRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Փաշինյանը մասնակցել է «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե ՄելիքյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի զինվորների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքել
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, արյան հետքեր, կոտրած շշեր և քարեր
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 23-ի դրությամ
Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան
Քաղաքականություն

Մեզ ճշմարտություն է պետք, միայն ճշմարտություն․ «Իմ քայլի» պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ելնելով այսօրվա կարգավիճակից` տեղին ու ճիշտ չեմ համարել ու այսօր էլ ինչ-որ չափով չեմ համարում այս դատավարության մասին երկար-բարակ խոսել կամ դրա շուրջ ավելորդ ծավալվել, բայց այսօր չեմ կարող չարձանագրել:

Այնպես ստացվեց, որ երեկ ԱԺ-ից բավականին ուշ դուրս եկա․ ինչ-որ կարդալու էր, կարդացի, ինչ-որ գրելու էր, գրեցի։ Դուրս եկա աշխատասենյակից, բանալին մի քանի տակ պտտեցրեցի ու ինքս ինձ համար արձանագրեցի, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի և մնացածի դատավարության օրն է, ու ես այսօր ԱԺ-ի իմ աշխատասենյակից դուրս եմ գալիս խորհրդարանի բակ ու քայլելով անցնելու եմ հոկտեմբերի 27- ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտով, բարի գիշեր եմ մաղթելու հերթապահող տղաներին ու բարձրանամ տուն:

Սա կարևոր է ինձ համար, սա կոնկրետ նշանակություն ունի ինձ համար ու հարցը ես չեմ, բացարձակ ես չեմ, հարցը այն է, որ …..

Առանց դիվանագիտական ձևակերպումների ուղղակի կասեմ, որ այս օրվան երկար եմ սպասել, վստահ եմ եղել` այս օրը գալու է, ու այդ օրվան ես ականատես եմ լինելու, նստելու եմ ու համբերատարորեն սպասելու եմ ճշմարտությանը՝ ինչպիսին էլ, որ այն լինի:

«Մերժված կոնֆլիկտները» միշտ հետ են գալիս։ Ես վստահ եմ եղել` քանի կա պահանջարկ պարզելու ճշմարտությունը, քանի կոնֆլիկտն ու դիմադրությունը կա, այն միշտ ետ է գալու: Գալու է , կանգնելու է դիմացդ ու լուծում է պահանջելու: Չլուծեցիր, երես թեքեցիր, մի շրջան էլ է պտտվելու, բայց էլի գալու է ու այսպես շարունակ քանի չի լուծվել, քանի պատասխաններ չեն տրվել: Սա մեր հանրային նեվրոզն է, որը միշտ հարցադրումներ է անում ու մինչ արմատները չհասնես, չի թողնելու քեզ:

Ի՞նչ է այսօր կատարվում։ Շատ պարզ մի բան․ իր հերթական շրջանը պտտվելուց հետո «մերժված խնդիրը» նորից եկել ու նստել է մեր հանրային՝ մեծ, կլոր սեղանի շուրջ, ու նորից հարցադրումներ է անում, ակնկալում է կոնկրետ պատասխաններ: Մենք կարող ենք երկար-բարակ պատմություններ պատմել, լավից ու վատից խոսել, կարելիից ու չի կարելիից, բայց դրանով ևս մեկ պտույտի ենք ճանապարհելու, դա լինելու է ցտեսություն, այլ ոչ բաժանում:

Ես, ինչպես հազարավորները, եղել եմ 2008 թվականի հրապարակում կանգնածներից, ականատեսն ընտրությունների, դրա ընթացքի ու արդյունքների, մարդկանց ծեծին ու Երևանի կենտրոնում գնդակահարմանը, բայց ասում եմ, որ սա դատելու կամ դատվելու հարց չէ, սա ճշմարտության, արժանապատվության, պետականության արժանի լինելու հարց է:

Այլևս ոչ ոք չպիտի իշխանությունը գողանա. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Այլևս ոչ ոք քաղաքական հայացքների համար չպիտի հալածվի ու գնդակահարվի. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է:

Մեզ ճշմարտություն է պետք, միայն ճշմարտություն ու մենք գնալու ենք նրա ետևից»: