Դիտարկում եմ Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր,քան բոլոր նախորդներըԾառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում«Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը»․ Գևորգ Պապոյանը այցելել է «Արարատցեմենտ»Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկաԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի ոչնչացման մասինՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերՈւկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. ՌուբիոԹրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցությանՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԶրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՀերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ի վերաբերմունքը Սրբազանի գործին պիտի ազդակ լինի, որ գործը պետք է կարճել. պաշտպան
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
«Առինջ մոլի» աշխատակցի ինքնազգացողությունը վատացել էԿյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ. Թագուհի Թովմասյանը հեռանում է ԱԺ-ից (տեսանյութ)Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայումԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդովԴավիթ Խուդաթյանը Իրան կգործուղվիՖրանսիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհի տարածքը հասել է 2 հազար հեկտարիՄոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվելՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը կավելանաԿառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին
25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով բախվել է արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավորՈստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողինԱյս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան«Էդ վիսակավոլտը 5 տարի է կա, հիմա էլ շինարություն են անում, ի՞նչի են փակել չեն թողնում աշխատենք»Արփինե Սարգսյանը կարճատև արձակուրդ կգնա«Իշխանության պարագան նույնիսկ «հասկանալի» է, բայց քաղհասարակությունը, որ 2018-ից առաջ որևէ զինվորի մազ ծռվելն էր դարձնում համահայկական աղմուկի պատճառ, լուռ է…». Հակոբ ԲադալյանԿոչ ենք անում չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Կաթողիկոսի պաշտոնանկությանըԵմենի հութիները Կարմիր ծովում հարձակվել են երկու սաուդյան նավթատար նավերի վրաԲաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական ու համազգային քաղաքականոպթյան առաջնային բաղկացուցիչը. ՇարմազանովԻնչու՞ չի կարելի երբեք նույն հարթության մեջ դնել «Արևմտյան Ադրբեջան» զավթnղական ծրագիրը Արցախի հայերի վերադարձի իրավունքի հետ. ադրբեջանագետ0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ինՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող երկու ամերիկյան ռազմական բազաներին. կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
ՀՀ նախագահի աշխատակազմն արձագանքել է Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակի վերաբերյալ լուրերինՊետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց․ Վահե ՀովհաննիսյանՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ դադարեցվել է Սևանա լճի 1,215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը
Մամուլ

«Հրապարակ». «Վահեն գնացող է, Հրայրը՝ մնացող», Արման Դիլանյանն էլ ՍԴ-ից ներքին ինֆորմացիան դուրս հանողը

«Հրապարակ»-ը գրել է.

«Սահմանադրական դատարանի ներքին խոհանոցը միշտ փակ է եղել: ՍԴ հիմնադրումից ի վեր այդ կառույցի նախագահ Գագիկ Հարությունյանը սովոր էր փակ աշխատել: Ասում են անգամ, որ դատարանի դատավորները որոշումների նախագծերը միայն խորհրդակցական սենյակում էին տեսնում՝ նախապես չիմանալով, թե ինչ են ընդունելու: Շատ դատավորների դա ձեռնտու էր, ոմանք, սակայն, ըմբոստանում էին, բայց, մեկ է՝ դրսում այդ մասին ոչ ոք չէր բարձրաձայնում:

Հրայր Թովմասյանի գալուց ի վեր որոշ բաներ փոխվեցին, բայց ներքին խոհանոցը, միեւնույն է, անհասանելի էր նաեւ նրա պաշտոնավարման շրջանում եւ անգամ ՍԴ աշխատակիցներին: Սակայն իրավիճակը որոշակիորեն փոխվեց, երբ ՍԴ-ում հայտնվեցին սկզբում Արման Դիլանյանը, ապա՝ Վահե Գրիգորյանը: Իմիջիայլոց, Արման Դիլանյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելու հարցում, ասում են, նշանակալի ազդեցություն են ունեցել Հրայր Թովմասյանի հետ վերջինիս վաղեմի մտերիմ հարաբերությունները: Ինչպես ասում են՝ «ոչ մի լավություն անպատիժ չի մնում»:

Այժմ ՍԴ ներքին խոհանոցից արտահոսքի դեպքերը շատացել են, եւ հաշվի առնելով այն, որ Վահե Գրիգորյանը ՍԴ աշխատանքներին չի մասնակցում, ուստի շատ բանից տեղյակ չէ, ներքին ինֆորմացիան դուրս հանողը մնում է Արման Դիլանյանը: Հատկապես վերջին ժամանակներում բավականին մեծ ճշգրտությամբ հանրությանն են ներկայացվում ներքին քննարկումները, նիստուկացը, անգամ դառնում են Հ1-ի, «Ազատություն» ռադիոկայանի ու 1in.am կայքի սեփականությունը: Երբեմն բառացի տեղեկություններ են տարածվում ՍԴ քննարկումներից, առանձին դատավորների դիրքորոշումներից եւ այլն։

Այն, որ Արման Դիլանյանն ինչ-որ ակնկալիքներ ունի նոր իշխանություններից ու ջերմ հարաբերություններ է հաստատել ինքնահռչակ «ՍԴ նախագահ» Վահե Գրիգորյանի հետ, Սահմանադրական դատարանում դրա մասին խոսում են որպես հանրահայտ փաստի: Արման Դիլանյանը նաեւ Արարատ Միրզոյանի քվոտայով Ազգային ժողովում հայտնված Վլադիմիր Վարդանյանի՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի սանիկն է, որն էլ ստանձնել է ԱԺ-ում Վահե Գրիգորյանի պաշտպանության դերը, որից սահուն հրաժարվեց անգամ իմքայլական Նիկոլայ Բաղդասարյանը:

Վահե Գրիգորյանը ՍԴ-ում շփվում է բացառապես Արման Դիլանյանի հետ, իրար կաբինետից դուրս չեն գալիս՝ ընդմիջումները միասին են անում։ Երբեմն նրանց է միանում Վլադիմիր Վարդանյանը։ Զավեշտալի փաստ․ անգամ Վահե Գրիգորյանի ավտոմենքենան լվանալու է տանում Արման Դիլանյանի վարորդը։ Իսկ ՍԴ աշխատակազմում Վլադիմիր Վարդանյանի նախկին կողմնակիցները Վահե Գրիգորյանի արտահաստիքային օգնականների գործառույթն են ստանձնել։

Այս օրերին Դիլանյանի եւ Գրիգորյանի՝ իրար կաբինետից դուրս չգալը մեկնաբանում են նրանով, որ Վահեն օգնում է կամ հենց ինքն է գրում Արման Դիլանյանի հատուկ կարծիքը՝ Ռոբերտ Քոչարյանի գործով: ՍԴ քննարկումների ժամանակ, ասում են, տպավորություն է, որ ոչ թե Արմանն է խոսում, այլ Վահե Գրիգորյանը՝ իր «խոսնակի»՝ Արման Դիլանյանի շուրթերով:

Բայց ՍԴ-ում կարծում են, որ Վահե Գրիգորյանը երկար չի մնա ՍԴ-ում, խոսում են, որ նա լրջագույն խնդիրներ ունի Նիկոլի թիմի հետ, ու Վահեին առաջ հրողը նախկինում էլ եղել են տերպետրոսյանական թեւն ու «Սասնա ծռերը», որոնց հետ հիմա էլ Նիկոլն ունի որոշակի խնդիրներ: Ու անկախ նրանից, թե ինչպես կհանգուցալուծվի ՍԴ թնջուկը, համակարգում կարծում են, որ «Վահեն գնացող է, Հրայրը՝ մնացող»: Մի նրբերանգ էլ․ եթե մինչեւ Վահեի՝ ՍԴ-ում հայտնվելը Արմանը համարվում էր Հրայրի ամենամտերիմներից մեկը, ապա դա հիմա կարելի է ասել մեծ վերապահումով: Ուստի Արմանը եւս կարող է լինել գնացողների շարքում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում