ՖԱՖ շարժման ակտիվիստները պահանջում են Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման մասնակիցներն այսօր՝ նոյեմբերի 24-ին, հավաքվել են Ազատության հրապարակում: Նրանք պահանջում են ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը և ՀՖՖ գործկոմի լուծարումը:
Երկրպագուները պահանջոմ են հրավիրել հավաքականի փորձառու մարզիչ, լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստների հավաքական և տոմսերի գների իջեցում:
newspress.am-ի հետ զրույցում շարժման մասնակիցները հայտարարեցին, որ, ինչպես և նախատեսել էին, այս անգամ նախորդ երկու պահանջներին կգումարվի նաև Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը:
Նախատեսվում է ՖԱՖ շարժման ակտիվիստների երթը դեպի Խանջյան փողոց՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակ:
Հիշեցնենք, որ ՖԱՖ-ի նախորդ երթը տեղի ունեցավ նոյեմբերի 16-ին: Երկրպագուները ՀՖՖ-ից պահանջում էին քայլեր ձեռնարկել հավաքականում ստեղծված ծայրաստիճան վատ վիճակից դուրս գալու համար: Նրանք պահանջում էին հավաքականի գլխավոր մարզիչի, հավաքական չհրավիրվող, բայց լավ մարզավիճակ ունեցող ֆուտբոլիստների հարցի վերանայում, հավաքականի տոմսերի գների իջեցում:
Մանրամասները` տեսանյութում.