Էքստարսենսի սպանության մեջ մեղադրվողը հացադուլը շարունակում է
էքստրասենս 53-ամյա Անի Մաջնունյանի սպանության մեջ, կասկածվող 20-ամյա Մուշեղ Մխիթարյանը շարունակում է հացադուլ իրականացնել: newspress.am –ի հետ զրույցում տեղեկացրեց Մուշեղ Մխիթարյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը:
«Երկու օր առաջ եմ տեսակցություն ունեցել հետը, իրեն այնքան էլ թույլ չի զգում, միջին ծանրության է: Համոզում եմ, որ դադարեցնի, բայց ապարդյուն: Դադարեցնելու մասին բան չի ուզում լսել»,-ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Դեպքի առիթով Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ): Մարինե Ֆարմանյանը տեղեկացրեց, որ դիմում է գրել քրեակատարողական հիմնարկին, որպեսզի հատուկ հսկողության տակ պահեն իր պաշտպանյալին: Մուշեղյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ Մարինե Ֆարմանյանին հայտնի չեն. «Նախաքննությունը դեռ շարունակվում է: Գորոծողություններ եղել են, բայց դրանք նախաքննական գաղտնիքներ են և հրապարակման ենթակա չեն»,-եզրափակեց նա :