Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Տնտեսություն

Ամուլսարը Փաշինյանի «կարապի երգը» կարող է դառնալ

Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերում, խոսելով Ամուլսարի խնդրի մասին, ըստ էության, բացահայտեց իր վախերը, որոնք կապված են այդ բարդ խնդրի հետ։ Փաշինյանի խոսքը, ըստ էության պտտվում էր հետևյալ առանցքի շուրջ՝ Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու համար իրավական հիմքեր չկան, ինչը նշանակում է, որ հանքի շահագործումը պետք է թույլատրվի ու դեպի Ամուլսար ճանապարհների բլոկադան պետք է վերացվի։

Սակայն միևնույն ժամանակ Փաշինյանը փորձում է համոզել բոլոր նրանց, ովքեր դեմ են հանքի շահագործմանը, տարատեսակ վարկածների ու ենթադրությունների սարդոստայն փաթաթելով նրանց վզներին։ Թեև իր խոսքում Փաշինյանը նշեց, որ չի կարող բացահայտ ու պարզ խոսել, սակայն նույնիսկ անհրաժեշտ կոնֆիդենցիալությունը պահելով հանդերձ, որոշ նրբերանգներ այդ «գործի» հետ կապված, այնուամենայնիվ «սլիվ» արեց։

Մասնավորապես, պարզ դարձավ, որ բավական խիստ խոսակցություն է եղել օրեր առաջ միջազգային «Լիդիան» ընկերության ղեկավարի ու Փաշինյանի միջև։ Պարզ դարձավ նաև, որ միջազգային ընկերությունը պատրաստվում է գնալ միջազգային արբիտրաժային ատյան, ինչի հետ կապված հետևանքները կլինեն չափազանց ծանր, այն աստիճան, որ վարչապետի իսկ խոսքով, շատ լծակներ որոնք այժմ դեռ իշխանության ձեռքին են, պարզապես անցնելու են արդեն արբիտրաժին ու արբիտրաժի որոշման դեմ կառավարությունն այևս ասելիք կամ անելիք չի ունենալու։

Կարելի է նաև հասկանալ, որ միջազգային ընկերությունը նույնիսկ ժամկետների մասին է խոսել, ինչը նշանակում է, որ «Ամուլսար» նախագծում ներքաշված բաժնետերերը, որոնք այնքան էլ փոքր մարդիկ չեն համաշխարհային բիզնես շրջանակներում, մեղմ ասած՝ ժամանակ են տվել Փաշինյանին։ Հակառակ պարագան, հասկանում է նաև Փաշինյանը՝ հերթական հեղափոխությունը կարող է լինել Հայաստանում, որը կարող է մեղմ ասած՝ «ավլել տանել» հենց իրեն ու իր իշխանությունը՝ այսպես ասած՝ «թավշյա հեղափոխության» մասին պնդումներով հանդերձ, որոնց աշխարհը ի սկզբանե իսկ վերաբերվեց սկեպտիկորեն։

Մամուլում շրջանառվեցին լուրեր, որ նույնիսկ համայնքային ոստիկաններին են սկսել ցույց ցրել սովորեցնել, ինչը նշանակում է, որ Փաշինյանը պարզապես այս ուղիղ եթերով փորձեց դեռ «խաթրով» հարցը լուծել, իսկ ապագայում ամենևին չի բացառվում, որ դիմի «ուժի»։

NEWSPRESS.am