Պակիստանի զինված ուժերին պատկանող կործանիչն ընկել է
Պակիստանի զինված ուժերին պատկանող կործանիչն ընկել է ուսումնական թռիչքի ընթացքում. հայտնում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ թռիչքը սովորական բնույթ է կրել:
Աղետի հետևանքով կին օդաչուն մահացել է, երկրորդ օդաչուն՝ փրկվել:
Հիշեցնենք, որ այսօր ռազմական ինքնաթիռ է կործանվել նաև թուրք-սիրիական սահմանի մոտ։
Կործանված ինքնաթիռը ռուսական Սու-24 կործանիչ է: Թուրքական կողմի պնդմամբ՝ ինքնաթիռն իրենք են խոցել, քանի որ այն հատել էր Թուրքիայի օդային տարածքը: Ինքնանետված օդաչուների ճակատագիրն անհայտ է: