Ավետիսյանների սպանության գործը ուղարկել են դատարան
Newspress.am-ին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից տեղեկացրեցին, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը այսօր ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան.
«15 օրվա ընթացքում նոր պարզ կլինի թե ով է լինելու դատավորը և երբ է լինելու դատական առաջին նիստը»,-ասացին քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների պաշտպանները գործին ծանոթանալուց հետո միջնորդություն էին ներկայացրել, որը մերժվեց ՀՀ քննչական կոմիտեյի կողմից: Գործի ծանոթության ժամանակ պաշտպանյալների համար անակնկալ նոր հանգամանքներ են բացահայտվել, որոնք մինչ այդ ստվերում էին:
«Մենք մի շարք միջնորդույթւոններ էինք ներկայացրել, որոնք մերժվել են. այնպես որ արդեն պետք է սպասենք դատական նիստին և տեսնենք` այն ինչ ընթացք կստանա»,-ասաց Ավետիսյանների պաշտպաններից Երեմ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ գործով միակ մեղադրյալ Վալերի Պերմյակովը, ով ռուսական 120-րդ ռազմաբազայի զինծառայող է հանդիսանում, ընդունել է մեղքը: Դեպքը տեղի էր ունեցել հունվարի 12-ին, սպանվել էին տան մեջ գտնվող ընտանիքի բոլոր 7 անդամները: