Մեքսիկայում 23-ամյա ուսանողուհին ցած է ընկել շենքի 6-րդ հարկից ու կենդանի մնացել
Մեքսիկայում աղջիկն ընկել է շենքի 6-րդ հարկի պատշգամբից՝ յոգայով զբաղվելու ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Դեպքը պատահել է Մեքսիկայի Նուեվո-Լեոն նահանգում: 23-ամյա ուսանողուհի Ալեկսա Թերեզան իր բնակարանի պատշգամբում յոգայով է զբաղվել և հանկարծ վտանգավոր հնարք անելու ժամանակ ցած է ընկել պատշգամբից:
Աղջկան շատ արագ օգնության են հասել փրկարարները և տեղափոխել հիվանդանոց, ինչից հետո նա 11 վիրահատությւոն է տարել: Աղջիկը կոտրել է ոտքը, թևը, տազը, ստացել է գանգուղեղային վնասվածքներ: Աղջիկը 3 տարի անց միայն կսկսի նորից քայլել: