Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Առավոտ». Հրազենից մահացած նախկին ԱԱԾ-ականը պնդում էր՝ հալյուցինագեն միջոցներ են իր նկատմամբ օգտագործել իրենից ազատվելու համար

«Առավոտ»-ը գրում է.

«ԱԱԾ նախկին աշխատակից Սարմեն Ղահրամանյանն ինքնասպանություն է գործել: Նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու եւ ապօրինի զենք կրելու հոդվածներով: Մեր տեղեկություններով՝ Սարմեն Ղահրամանյանի հարազատները իրավապահներին հայտնել են, որ նա առողջական խնդիրներ ուներ, տեսիլքներ էր տեսնում ու «սատանաների քշում»: Սարմեն Ղահրամանյանը 16 տարի աշխատել է ԱԱԾ-ում, 2012 թվականին արձակվել է ծառայությունից առողջական խնդիրների պատճառով:

Տարիներ առաջ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ Սարմեն Ղահրամանյանը պատմել է, որ 2012-ին հերթական արձակուրդի ժամանակ, երբ գնացել էր հորական տուն՝ Ասկերան, տարօրինակ զրույցներ ու ձայներ է լսել, այդ ձայներն իրեն հայհոյում էին, սպառնում… հոգետանջված ինքնասպանության փորձ է կատարել, բայց հրաշքով կենդանի է մնացել: Արձակուրդից վերադառնալուց հետո իր հետ կատարվածը նա պատմել է ԱԱԾ բժշկին, ինչից հետո էլ նրա առողջական խնդիրները դարձել են քննարկման նյութ: ԱԱԾ այն ժամանակվա մամուլի պատասխանատու Արծվին Բաղրամյանը, թեեւ դեռ տարիներ առաջ էր հաստատել Ղահրամանյանի անառողջ լինելու հանգամանքը, ինքը Ղահրամանյանը տարածել էր, որ այդ վիճակին իրեն հասցրել են հալյուցինագեն միջոցների օգտագործմամբ, որ աշխատանքից ազատեն:

Նա պատմել էր, որ գյուղի իր ծանոթները պարբերաբար տեղեկացրել են իրեն հարցնող ինչ-որ մարդկանց մասին, որոնք նույնիսկ իր բացակայությամբ իր տուն են մտել, դիմացի հեռագրատան լարերի վրա ինչ-որ սարքեր են ամրացրել: Նա աշխատանքից ազատվելուց հետո նամակ էր ուղղել տարբեր վերադաս ատյաններ՝ ՀՔԾ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, լրատվամիջոցներին, որում նկարագրում էր, թե ինչպես են ԱԱԾ-ում ազատվել իրենից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում