Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Ստամբուլյան կոնվենցիայի տողատակերը. ինչ են թաքցում հասարակությունից

Հայաստանի Հանրապետությունում թեժ պայքար է գնում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցի շուրջ, սակայն հանրությանը չի ներկայացվում նշված կոնվենցիայի ո՛չ դրույթները, ո՛չ դրանց մեկնաբանությունները, և ո՛չ էլ դրանց հնարավոր հետևանքները՝ վավերացման պարագայում:

Հայտնի է, որ մի շարք եվրոպական երկրներ կոնվենցիայի վավերացումից հետո ձեռնամուխ են եղել այդ գործընթացի կասեցմանը՝ ընդհուպ մինչև դրա սահմանադրականությունը վիճարկելը:

Որոշ եվրոպական երկրներ կոնվենցիան վավերացրել են որոշակի վերապահումներով, մինչդեռ այդ վերապահումները որևէ իրավական ուժ չունեն, քանզի կոնվենցիան վերապահումներով ընդունելու դրույթ նախատեսված չէ:

Պետք է նշել, որ կոնվենցիայի լեզուներն են հանդիսանում անգլերենն ու ֆրանսերենը, ուստի դրա մեկնաբանությունն ու կիրառումը պետք է իրականացնել միայն այդ լեզուներով սահմանված եզրութաբանության միջոցով:

Եվ այսպես, ի՞նչ է իր մեջ պարունակում Ստամբուլյան կոնվենցիան և ի՞նչ աղմուկ է նրա շուրջ, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպայի մի շարք երկրներում:

1. Կոնվենցիայում կիրառվում է «գենդեր» եզրույթը, որը տարբերվում է «սեռ» եզրույթից և որի հասկացությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ բացահայտված չէ: Թեև կոնվենցիայի պաշտպանության առարկա հռչակված են կանայք, սակայն ակնհայտ է, որ պաշտպանության առարկան «գենդեր» եզրույթի օգտագործումից ակնհայտորեն ընդլայնվում է, և որպես պաշտպանության օբյեկտ են դիտվելու նաև այպես կոչված «երրորդ սեռի» ներկայացուցիչները՝ ԼԳԲՏ համայնքը և նմանատիպ այլ սեռահորինվածքները:

2. Կոնվենցիան նախատեսում է միջոցներ տղամարդկանց և կանանց՝ ազգային ավանդույթներից և սովորություններից բխող դերերի վերանայման ուղղությամբ: Իհարկե, կարող են հասարակության որոշ անդամներ վերանայել տարբեր սեռերի դերերը, բայց դրանից, հավատացեք, տղամարդն ինչպես չէր կարողանում երեխա ունենալ, այդպես էլ չի կարողանալու, ինչպես չէր կարողանում կրծքով երեխային կերակրել, այդպես էլ չի կարողանալու:

3. Կոնվենցիան սահմանում է, որ մասնակից պետությունները պետք է իրենց ուսումնական ծրագրերում ներառեն կանանց և տղամարդկանց հավասարության, ոչ ստանդարտ սեռական դերերի վերաբերյալ կրթություն: Տպավորություն է, որ Ստամբուլից եկող քամին փորձ է կատարում ներխուժել մեր ընտանիքներ և որոշել, թե ինչպես պետք է այդ ընտանիքի անդամներն իրար հետ հարաբերվեն, դա էլ հերիք չէ՝ հուշում, թե՝ վեր կանգնեք ձեր ազգային մտածելակերպից, այսուհետ, հարգելի՛ հայ կին, դու ինքդ որոշիր՝ տղամա՞րդ ես, թե՞ ԼԳԲՏ-ական, միայն թե՝ ոչ պարզապես կին, իսկ դու՝ տղամա՛րդ, վե՛ր կանգնիր հին ավանդույթներից և փորձիր քեզ այլ սեռական դերում՝ միգուցե և հաճելի լինի:

Անհրաժեշտ է նշել, որ թե՛ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, թե՛ բազմաթիվ օրենքներ, այդ թվում՝ «Ընտանիքում բռնության կանխագելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը, սահմանում են անհրաժեշտ երաշխիքներ և գործիքակազմեր՝ ընտանեկան բռնության կանխագելման ուղղությամբ, մեր հասարակությունն էլ հազարամյակներ ի վեր հետամնաց ցեղերին վայել վարքագիծ չի դրսևորում, ուստի մեր բոլորիս պարտավորությունն է ոչ թե նմանակել անհասկանալի արժեքներ կրողներին, այլ զարգանալ:

Ի դեպ, ԼԲԳՏ դրսևորումները նորություն չեն ժամանակակից հասարակության համար, դրանք հին են ինչպես Հին Հռոմը, բայց հասարակությունը տարիների ընթացքում զարգացավ, արժևորեց յուրաքանչյուր սեռի կարևորությունը և նշանակությունը, իսկ այն, ինչ առաջարկվում է, իսկ ավելի ճիշտ՝ պարտադրվում, թող կիրառեն առանց այդ էլ սոդոմ գոմորի մեջ թաթախված հասարակությունները:

NEWSPRESS..am