Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Հայկո, փախիր, քանի կարող ես, թե չէ քաղաքի չորացած ծաղիկներն ու աղբը քեզ կնվիրեմ

Գուցե քաղաքապետ Հայկ Մարությանը կարծի, թե կոնկրետ նպատակ եմ հետապնդում իրեն սևացնելու` վարկաբեկող գրառումներ կատարելով, բայց ասում եմ այն, ինչ կա... Մարությանը ստիպված պետք է լինի բաց աչքերով նայել դառը իրականությանն ու առճակատ լսել իր մասին այն, ինչ նրա հետևից ասում են բազմաթիվ երևանցիներ. հավատացնում եմ, որ ես ավելի մեղմ եմ արտահայտվում, քան իրականում մարդիկ խոսում են իր մասին: Խոսում են, քանի որ ոչ մի իրեն հարգող երևանցի չի կարող հանգիստ խղճով նայել այն աղբին ու հրդեհներին, որոնք առկա են:

Որքան ուզում եմ փորփրել, հիշել` չեմ կարողանում մտաբերել, որ նախկինում Երևանն այսչափ կեղտոտ եղած լինի: Իհարկե դարձյալ կային աղբահանության հետ կապված խնդիրներ, բայց ոչ այնպես, ինչպես որ այսօր է. գարշահոտություն, առնետներ, ճանճեր, հրապարակում վխտացող խավարասերներ... մի խոսքով, այն ամենը, ինչը կարող է վարակիչ հիվանդությունների պատճառ դառնալ ու իր հետ բերել բազում խնդիրներ:

Մի ժամանակ, երևի ամբողջ Երևանում միայն մի քանի մարդ հազիվ գտնվեր, ով կասեր, որ որպես արտիստ Հայկ Մարությանին չի հավանում: Այսօր արդեն իրավիճակ է փոխվել. հազիվ գտնվի մի քանի մարդ, որ կասի, թե Հայկը լավն է, լավ քաղաքապետ է: Այստեղ արդեն Մարությանի «ես լավ տղա եմ» հայտնի տեսահոլովակն էլ չի օգնի. «լավ տղայից» բան չի մնացել, քանի որ նա չինովնիկ է դարձել:

Հայկի քաղաքապետի կեղծ կերպարը զրո դարձրեց այն հարգանքը, որ կար երբևէ իր նկատմամբ: Շատերի համար Հայկը մնաց որպես դերասան, իսկ շատերի համար` չստացված ու անհաջող քաղաքապետ:

Փոխանակ ավելի շենացնելու և գեղեցկացնելու քաղաքը` նա եղածն էլ ոչնչացնում է. դրա ապացույցը թեկուզև մայրաքաղաքի այգիների չորացած ծառերն ու ծաղիկներն են:

Ամեն օր մի նոր խոտածածկ տարածքի հրդեհի մասին ենք լսում, ականատես լինում. քո նպատակը Երևանն ամբողջովին այրե՞լն է, ինչո՞ւ չեն ջրվում ու խոնավեցվում այդ տարածքները:

Մի հարցնող լինի` Հայկ ջան, դուրս եկե՞լ ես փողոց, տեսե՞լ ես` ի՞նչ է կատարվում բանուկ հատվածների ծաղկային հատվածներում՝ անմշակ խոտածածկ տարացքները չորացել են: Դրանք ջրել էր հարկավոր` ամենօրյա ռեժիմով:

Իսկ եթե դուրս ես եկել, տեղյակ ես, թե ինչ է կատարվում, ու գործ չես արել, ուրեմն դա ավելի վատ է...

Հիշո՞ւմ ես` քո և բոլոր քայլարածների կողմից չընդունված Տարոն Մարգարյանի օրոք ինչ ծաղկանոց էր Երևանը: Խոստովանի գոնե ինքդ քեզ, որ իսկապես գեղեցիկ էր քաղաքն ու մաքուր: Հիմա ի՞նչ է կատարվում Երևանում: Ժողովրդին խաբեցիր ու քեզ ընտրել տվեցիր: Ասում եմ` խաբեցիր, քանի որ մարդիկ քեզ չեն ընտրել, նրանք հեղափոխությունն են ընտրել: Երևի մտածում էին, թե ավելի լավ է լինելու` զոմբիացել էին: Հիմա կամաց-կամաց ուշքի են գալիս, բայց ուշ է. քաղաքի վիճակը գնալով ավելի է վատանում:

Ասում եք` քաղաքապետարանում մինչև ուշ ժամ աշխատում են. ախր, քաղաքապետարանի կաբինետում նստած ի՞նչ են աշխատում, որ մի հատ էլ դրա համար պարգևավճարներ են ստանում: Պաթետիկ հարցազրույցներ եք տալիս` չարած գործերը որպես արդեն կատարված ներկայացնելով: Հո' միայն խոսելով չի՞, գո'րծ արեք, գո'րծ... թե չէ ինչի՞, կո՞ւյր ենք ինչ է, չե՞նք տեսնում, որ քաղաքը չորանում է ու գործ չեք անում:

Բեմի վրա գոնե ծափողջույներն էիր ստանում, քեզ հարգում էին, ծաղիկ էին բերում... Հիմա, որ քաղաքի չորացած ծաղիկները քեզ նվեր բերեմ, ոստիկանությո՞ւն ես կանչելու ու քրեկան գործ ես հարուցել տալու իմ նկատմամբ:

Բայց միայն մեր հարցը չէ. քաղաքը զրոյանում է նաև որպես տուրիստական երկիր, քանի որ ախտոտված է` աղբի մեջ կորած:

Ժողովրդին սև ու սպիտակի բաժանելով ու ժողովրդի մեջ մթնոլորտն աղտոտելուց բացի, ուղիղ իմաստով քաղաքն էլ աղբանոց դարձրիր:

Վազեցիր, փակեցիր, պայքարեցիր միայն հանուն աթոռի՞. քեզ թվում էր հե՞շտ է կառավարումը. որ մի դրական դինամիկա, ոչ մի դրական փոփոխություն ձեր իշխանության գալուց հետո:

Միայն հերթական պարգևավճարի սպասող պորտաբույծներ եմ տեսնում` ուրիշ ոչինչ:

Մենք հիմա պետք է ուրախանայինք ո'չ թե աղբամաններն ավելացնելու համար, այլ այդ աղբամաններն օրվա մեջ դատարկելու համար. ավելացված աղբամանը հարցի լուծում չէ... Ամո'թ է, սա ձեր խայտառակությունն է:

Ու մի բան էլ. լուրեր կան, թե ուզում ես հրաժարական տալ, բայց Փաշինյանին ես լսում, ու չես տալիս: Մի լսիր, հրաժարական տուր քաղաքապետի պաշտոնից ու որքան ուժ ունես ոտքերիդ մեջ` փախիր քաղաքապետարանից, քանի դեռ ժողովուրդն իր ձեռքով քեզ գահընկեց չի արել:

Մարդիկ գուցե հարգեն քո այդ որոշումն ու մտածեն, որ շատ էիր սիրում Երևանը, բայց պարզապես չկարողացար ոչինչ անել ու բաց ճակատով, հոժարակամ զիջեցիր աթոռը նրան, ով կարող է...

Աղբի ու հրդեհների մեջ Երևանը չի կարող երկար դիմադրել, երևանցիների համբերության բաժակը լցնում ես...

Արիանա Հովսեփյան
NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն