Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Մրցակցելու միակ և հիմնական չափանիշը կրթության որակն է. Եվրոպական քոլեջը դրանով է առաջնորդվում. տնօրենի հարցազրույցը (ֆոտո)

Հարցազրույց «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամի տնօրեն Սիմոն Հակոբյանի հետ:

-Պարո՛ն Հակոբյան, ինչպես գիտենք, շուրջ 6ամիս է, ինչ ղեկավարում եք Եվրոպական քոլեջը։ Դժվար չէ՞ր պատասխանատու այդ պաշտոնի ստանձնումը:

-Իհարկե դժվար էր կարմտավախություն, բնականլարվածություն, կարպատասխանատվությանզգացում, կարգիտակցում, թե ինչ մեծագույն պատասխանատվություն պետք է կրեմ: Ինչպես գործընկերներս են ասում, համեմատաբար կարճ ժամանակամիջոցում, ժողովրդի լեզվով ասած, «հունի մեջ ընկա»: Հիրավի, այդ հարցում մեծ դերակատարում ունեցավ քոլեջի աշխատանքային կոլեկտիվը, մարդիկ անկեղծորեն հավատացին և նեցուկ կանգնեցին:

Ինձ ոգևորեցին Հոգաբարձուների խորհրդի նախագահ պրն. Արթուր Բաղդասարյանը և այն վստահությունը, որին արժանացա քոլեջի հոգաբարձուների խորհրդի կողմից:

Այդ ամենով հանդերձ` հեռու եմ այն մտայնությունից, թե կատարյալ, անթերի, անսխալ տնօրեն է լինում, այն էլ կրթության ոլորտում, որը արմատական վերափոխումների շրջան է ապրում: Պահանջվում են մշտական աշխատանք, որոնումներ, իմացության սահմանների անընդհատ ընդլայնում, զարգացման ու հմտությունների ձեռքբերման նոր ուղիներ, կառավարման կատարելագործում։

-Ի՞նչ մասնագիտություններ են դասավանդվում քոլեջում։ Ուսուցանվող մասնագիտությունների արդիականությունն էլ (հետևաբար` պահանջարկը) ոչ պակաս կարևոր հանգամանք է: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Կարող եմ ասել, որ մեզ մոտ ուսուցանվող բոլոր մասնագիտություններն էլ արդիական են։ Դրանցից յուրաքանչյուրի հանդեպ կա հետաքրքրություն: Քոլեջը իրականացնում է միջազգային չափանիշներին համապատասխան, հայկական և եվրոպական ծրագրերի զուգակցված միջին մասնագիտական բարձրորակ կրթություն։

Այս պահին ունենք լիցենզավորված հետևյալ մասնագիտությունները՝

Մենեջմենթ /կառավարում/, Ծրագրավորում /մուլտիմեդիա/, Հաշվողական տեխնիկա և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, Տուրիզմ, Գործավարություն և թարգմանություն /Լեզուներ/, Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր, Հաշվապահական հաշվառում, Իրավագիտություն։

Նշված բոլորմ ասնագիտությունների ուսանողները հնարավորություն ունեն խորացված ուսումնասիրելու անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն իսպաներեն (ներառվելու է սույն ուստարվանից) լեզուները։

Ավելացնեմ, որ հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջները և դիմորդների հետաքրքրվածության աստիճանը՝ հաջորդ տարի դիմելու ենք Դիզայն, Ապահովագրություն մասնագիտությունների համար։

Ի լրումն այս ամենի՝ նոր ուսումնական փուլից Եվրոպական քոլեջին կից գործելու է Երիտասարդ բիզնես դպրոցը՝ եռամսյա դասընթացով, որտեղ դասավանդելու են պրոֆեսիոնալ մասնագետներ։ Վերջինիս հանդեպ արդեն իսկ մեծ հետաքրքրություն կա, և համոզված ենք, որ ունենալու ենք բավականին մեծ թվով աշակերտներ։

-Անդրադառնանք կրթության բովանդակային հարցերին. ի՞նչ չափորոշիչներով է առաջնորդվում քոլեջը։

-Քոլեջի կրթական ծրագրերը լիովին համապատասխանում են թե՛ ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանած չափորոշիչներին, թե՛ եվրոպական կրթական ծրագրերին: Քոլեջում մշտապես հետամուտ ենք, որ ուսանողներն ստանան եվրոպական կրթություն, որը ակնածելի և ընդունելի է ողջաշխարհում:

Եվրոպական չափորոշիչներին համապատասխան կրթությունը լավ ու հեռանկարային աշխատանքի թիվ 1 երաշխիքն է: Ելնելով արդի կրթական պահանջներից՝ Եվրոպական քոլեջում առաջնային կարևորություն է տրվում հատկապես օտար լեզուների և համակարգչային գիտելիքների խորացված ուսուցմանը: Հայտնի է, որ միջազգային լեզուներին լավագույնս տիրապետող, կիրթ ու գրագետ կադրերը մեծ պահանջարկ ունեն ողջ աշխարհում: Եվրոպական քոլեջը փորձում է համաքայլ ընթանալ համաշխարհային կրթական պահանջներին:

-Կցանկանայինք տեղեկանալ նաև Եվրոպական քոլեջի շրջանավարտների հետագա «ճակատագրի», ինչպես նաև ուսումնառության ընթացքում անցկացվող արտադրական, ուսումնական, նախաավարտական պրակտիկաների մասին։

-Յուրաքանչյուր մասնագիտություն ենթադրում է համապատասխան պրակտիկ կիրառում, ինչն ուսանողների գործնական հմտությունների ձևավորմանան շրջանցելի գրավականն է, ինչին և մենք պատշաճ ուշադրություն ենք դարձնում:

Այս բնագավառում ունենք բազմաթիվ գործընկերներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում։ Նախ կցանկանայի նշել, որ մեր լավագույն շրջանավարտների պրակտիկան կազմակերպում ենք եվրոպական գործընկեր քոլեջներում, ինչպես նաև Հայաստանում հայտնի կազմակերպություններում։ Նշեմ նաև, որ Եվրոպական համալսարանի հետ նույնպես սերտորեն համագործակցում ենք, ինչի շրջանակում մեր ուսանողները, բացի պրակտիկայից, հնարավորություն ունեն օգտվելու էլեկտրոնային գրադարանից, իսկ «լավ» և «գերազանց» գնահատականներով ուսանողները հնարավորություն կունենան իրենց ուսումը շարունակելու Եվրոպական համալսարանի երկրորդ կուրսում։

Պրակտիկայի արդյունավետության բարձրացումը, ինչպես և միշտ, լինելու է մեր ուշադրության կենտրոնում, քանի որ առանց արդյունավետ պրակտիկայի չի կարող խոսք լինել ուսանողների գործնական որակների ձևավորման մասին։

Ինչ վերաբերում է շրջանավարտների՝ աշխատանքի անցնելուն, ասեմ, որ մեր շրջանավարտների զգալի մասը աշխատում է իր մասնագիտությամբ։

Այս տարի պրակտիկա անցած ուսանողների մի մասը հենց մեր գործընկեր կազմակերպությունից աշխատանքի առաջարկ ստացավ, և դա մեզ համար շատ կարևոր է։ Դախոսում է մեր ուսանողների բարձր ինտելեկտի և գիտելիքների մասին։

Շրջանավարտների մեծ մասը շարունակում է իր կրթությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան հայտնի բարձրագույն ուսումնական հաստատություններում։

-Եվրոպական քոլեջում դասախոսական ինչպիսի՞ կադրային ներուժ ունեք։

-Եվրոպական քոլեջը միշտ էլ աչքի է ընկել իր կադրային ներուժով․ մեզ մոտ դասավանդում են բարձրակարգ մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ արտերկրից հրավիրված։Պատիվ ունեմ աշխատելու այնպիսի աշխատակազմի հետ, որի յուրաքանչյուր անդամ թե՛ մարդկային որակների, թե՛ գիտելիքի և փորձի առումով լավագույնն են։ Այդուհանդերձ, կադրերի բարձր առաջընթացը մշտական գործընթաց է և վերահսկվում է․ պարբերաբար իրականացվում են վերապատրաստումներ՝ միջազգային ծրագրերով, ինչպես նաև գիտաճանաչողական և այլ միջոցառումներ։

-Արդեն իսկ մեկնարկել է ընդունելությունը։Այս պահի դրությամբ ի՞նչ ցուցանիշներ են առկա։

-Այո՛, հուլիսի 1-ից տրվել է ընդունելության առաջին փուլի մեկնարկը։Հպարտությամբ պետք է նշեմ, որ այն դեռևս չի ավարտվել, սակայն այս պահին ունենք 200-ից ավելիդիմորդ։ Ունենք մեծ լսարանև բազմաթիվ հետևորդներ, որոնք հավաստում են մեր քոլեջի կրթական բարձր որակը և մակարդակը։

- Եվ ո՞ րն է, ըստ Ձեզ, մրցունակ լինելու գլխավոր չափանիշը:

-Մրցակցելու միակ և հիմնական չափանիշ կարող է լինել կրթության, ուսուցման որակը, քոլեջի` գիտելիք տալու, գործնական հմտություններ ձևավորելու կարողությունը` դրանցից բխող բոլոր պահանջներով: Մենք այս սկզբունքով ենք առաջնորդվում։