Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Վազող տողեր

Խնդիրը չափազանց լուրջ է, և հապաղելու յուրաքանչյուր օրը կարող է հերթական անդառնալի հետևանքն ունենալ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բանակից ստացվող տեղեկությունները զարհուրելի են. միայն այս շաբաթվա ընթացքում մեր զինված ուժերում կատարվել է զինվորի ինքնասպանության երկու դեպք։ Դեպքեր, որոնցից յուրաքանչյուրը ավելացնում է այն վիճակագրությունը, որի համաձայն՝ բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների ու որպես դրանց հետևանք՝ ինքնասպանությունների պատճառով զոհերը շատ ավելին են, քան հակառակորդի գործողություններից սպանված զինծառայողների թիվը։

Ոչ կանոնադրական հարաբերությունները, հասարակությունից բանակ տեղափոխվող հոռի բարքերը քաղցկեղի նման ջլատում են մեր զինված ուժերը՝ արժենալով երիտասարդ կյանքեր։ Այս երևույթների մասին հանրային-քաղաքական դիսկուրսում շատ է խոսվում, բայց իրավիճակը այդ խոսակցություններից ու քննարկումներից չի փոխվում. բանակում ինքնասպանությունների թիվը շարունակում է աճել։

Իմ գործընկեր Նարիա Զոհրաբյանն, օրինակ, առաջարկում է խստացնել զինվորին ինքնասպանության դրդելու համար գործող պատժաչափը՝ Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությամբ այն 3 տարվա ազատազրկումից հասցնելով 5-7 տարվա ազատազրկման։ Առաջարկն անշուշտ կարելի է քննարկել, բայց կարծում եմ՝ միայն դա բավարար չէ և կարող է ընդամենը մեխանիկական ազդեցություն ունենալ, որովհետև եթե զինվորին ինքնասպանության դրդողին հետ չի պահում երեք տարվա ազատազրկման վտանգը, հետ չի պահելու նաև 5-7 տարվա բանտարկության վախը։

Իրականում խնդիրը շատ ավելի խորքային է ու բազմաշերտ և պահանջում է ոչ թե հատվածական, այլ համալիր, համակողմանի լուծումներ։ Այդ նպատակով առաջարկում եմ պաշտպանության նախարարությանը, Ազգային ժողովի մարդու իրավունքների հարցերով ու պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովներին, Մարդու իրավունքների պաշտպանին և բոլոր շահագրգիռ պատգամավորներին սկսել քննարկումների շարք՝ զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների և դրանց հետևանքով բանակում արձանագրվող մահվան դեպքերի ուսումնասիրության, համապատասխան հետևությունների և դրանց արդյունքում անհրաժեշտ օրենսդրաիրավական, վարչական և այլ բնույթի գործողությունների ծրագրի մշակման ու իրագործման նպատակով։

Առաջարկում եմ այդ աշխատանքները սկսել անհապաղ՝ չսպասելով Ազգային ժողովի արձակուրդի ավարտին, քանի որ խնդիրը չափազանց լուրջ է, և հապաղելու յուրաքանչյուր օրը կարող է հերթական անդառնալի հետևանքն ունենալ»: