Սահմանադրությունը չի խանգարում հանցագործին հանել պետական գանձարանից
«Սահմանադրական փոփոխություններին վերաբերող քարոզչությունը, ես դիտարկում եմ անցած տարվա աշնանից, երբ ոչ իշխանական ուժերը հստակ դիրքորոշում էին հայտնում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, փոխարենն առաջարկելով ոչ քաղաքական, այլ սոցիալական օրակարգ, հայտնի եւ բոլորի կողմից դեռեւս հիշվող 12 կետից բաղկացած»:
Այս մասին, այսօր «Անդրադարձ» մամուլի ակուբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ալյանս» կուսակության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նրա դիտարկմամբ՝ դրանցի հետո երկրում առկա սոցիալական, տնտեսական, հետեւաբար եւ քաղաքական իրավիճակ չի փոխվել, բացի ուժերի վերադասավորումից: Տիգրան Ուրիխանյանի կարծիքով ՝երկրում առկա անարդյունավետ կառավարման հետևանքով է ծանրագույն սոցիալ-տնտեսական վիճակ ստեղծվել , ունենք միլիոնի հասնող աղքատություն, 18.6 տոկոս գործազրկություն, արտագաղթ և բազմաթիվ այլ խնդիրներ: Աժ պատգամավորը կարծում է , որ գործող Սահմանադրությունը չէ, որ խանգարում է հանցագործի թաթը բռնել ու հանել պետական գանձարանից և պատժել նրան սեւը սպիատակով գրված օրենսդրության համաձայն: Տիգրան Ուրիխանյանը նաև ասաց, որ ընդդիմության հզորացնելու է հանրությունը և այս գործընթացներուկ կարող են ի հայտ գալ ինքնաբուխ ուժեր:
Մանրամասները ՝ տեսանյութում