Արմավիրի մարզում բախվել են «Ժիգուլի»-ն և «Վոլգա»-ն. կա 1 զոհ, 2 վիրավոր (լուսանկարներ)
Sputnik Արմենիա-ն գրում է.
Քիչ առաջ սարսափելի պատահար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի սկզբնամասում իրար են բախվել «Ժիգուլի» և «Վոլգա» մակնիշի ավտոմեքենաները։
«Ժիգուլու» վարորդը, որը մոտ 55 տարեկան տղամարդ է, տեղում մահացել է, իսկ նրա ուղևորն ու «Վոլգայի» վարորդը տեղափոխվել են Արմավիրի հիվանդանոց։
Այս պահին տեղում են ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները, որոնք իրականացնում են դեպքի վայրի զննություն և պարզում մահացածի ու վիրավորների ինքնությունը։