Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Վազող տողեր

Նախկին զինծառայողը 5-րդ օրն է՝ Կառավարության շենքի դիմաց հացադուլ է անում

Նախկին զինծառայող Ցոլակ Խաչատրյանը 5-րդ օրն է` Կառավարության շենքի դիմաց հացադուլ է անում: Այս մասին գրում է hetq.am-ը:

Ցոլակ Խաչատրյանին նաև առաջարկվել է հացադուլից դուրս գալ, սակայն վերջինս հրաժարվել է: Հացադուլի ընթացքում բժիշկները պարբերաբար այցելում են Խաչատրյանին:

Մինչ այդ, լրատվամիջոցը զրուցել էր զինվորական Ցոլակ Խաչատրյանի հետ: Նա վերջին մեկ ամսում երկրորդ անգամ է հացադուլ անում Կառավարության շենքի դիմաց: Զինվորական ծառայությունից 2014 թ.-ին ազատված մայորը պահանջում է, որ Պաշտպանության նախարարությունն իրեն վճարի շաբաթ օրերին կատարած աշխատանքի համար, ինչպես նաև չօգտագործած արձակուրդի համար չվճարված գումարները տրամադրի:

Ցոլակ Խաչատրյանը չօգտագործած արձակուրդի համար չստացած գումարը ստանալու համար դիմել էր դատարան, հաղթել առաջին ատյանում (հայցը բավարարվել էր մասնակի), սակայն ՊՆ-ն բողոքարկել էր դատական ակտը: Այժմ արձակուրդի վճարի համար առաջին ատյանի վճռի դեմ ՊՆ-ի բողոքը քննվում է Վարչական վերաքննիչ դատարանում:

Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը Ցոլակ Խաչատրյանի դիմումի հիման վրա սկսած վարույթի արդյունքում 2019 թ.-ի մարտ ամսին որոշել է, որ խախտվել է նախկին զինծառայողի իրավունքները՝ ի թիվս այլնի նաև շաբաթ օրերին աշխատելու և վարձատրություն չստանալու մասով: ՄԻՊ-ի որոշումն ուղարկվել է և՛ ՊՆ-ին, և՛ Ցոլակ Խաչատրյանին, սակայն մինչ օրս Խաչատրյանի խախտված իրավունքները չեն վերականգնվել:

Ցոլակ Խաչատրյանը 2019 թ.-ի հունիսի 17-ին հացադուլ էր հայտարարել Կառավարության շենքի մոտ: Նախկին զինծառայողի խնդրին ծանոթացել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Վերջինս Խաչատրյանին տեղեկացրել է, որ դիմել են ՊՆ-ին, և առաջարկել է դուրս գալ հացադուլից, քանի որ որոշակի ժամանակից հետո խնդիրը կկարգավորվի:

Մինչ հուլիսի 4-ը Ցոլակ Խաչատրյանը, որևէ պատասխան չստանալով ո՛չ ՊՆ-ից և ո՛չ էլ Կառավարությունից, որոշել է այսօրվանից անժամկետ հացադուլ հայտարարել: Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ մինչ հուլիսի 4-ը ինքը հեռախոսազրույց է ունեցել Կառավարության՝ իր խնդրով վերահսկողություն իրականացնող աշխատակցի հետ և տեղեկացել, որ վարչապետի հանձնարարական կա, սակայն դա էլ չի օգնել:

«Ես իրեն հավատալով (Նաիրի Սարգսյանին. հեղ.) դուրս եմ գալիս հացադուլից: Հունիսի 20-ին տեղեկանում եմ խնդիրը վերահսկող Գրետա Մակարյանից, որ վարչապետը խիստ հանձնարարական է իջեցրել և 10-օրյա ժամկետ է սահմանվել, որը լրացել էր այս ամսվա 4-ին»,- պատմեց Ցոլակ խաչատրյանը՝ արձանագրելով, որ վարչապետի հանձնարարականը ՊՆ-ն չի կատարում:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: