Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Վազող տողեր

Վահե Գրիգորյանի «տրամաբանությամբ» վարորդները տուգանվելուց առաջ ոստիկաններից պետք է քննություն վերցնեն. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը նամակ են հղել ՀՀ ազգային ժողովին, ՀՀ կառավարությանը, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին և ՀՀ նախագահին, անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտնի հայտարարությանը:

Նամակում, մասնավորապես, նշվում է.

«Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Մի քանի օր առաջ՝ հունիսի 28-ին, մամուլում հրապարակվել է քաղաքացի Վահե Գրիգորյանի՝ Ձեզ ուղղված նամակը, որում որոշակի փաստարկումներ են բերվում առ այն, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում առկա է «ճգնաժամ», ինչպես նաև առաջարկվում են այդ «ճգնաժամը» հաղթահարելու տարբերակներ:

Հայտնում ենք Ձեզ, որ մեր հիմնադրած կառույցը՝ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հուլիսի 4-ին կազմակերպել էր ներկայացուցչական խորհրդաժողով՝ «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» խորագրով, և խորհրդաժողովի մի քանի բանախոսներ, ինչպես նաև այլ մասնակիցներ իրենց ելույթներում անդրադարձ են կատարել քաղաքացի Վահե Գրիգորյանի նշյալ նամակում առաջադրված որոշ թեզերի: Ուստի պատշաճ ենք համարում Ձեզ դիմել նամակի նույն ձևաչափով (ըստ անհրաժեշտության՝ կարող եք սույն նամակը համարել նաև «գրություն» կամ «դիմում»)։

Նախքան բովանդակային փաստարկներին անդրադառնալը՝ հարկ ենք համարում պարզաբանել, թե ինչու ենք պարոն Գրիգորյանի հեղինակած տեքստը համարում «քաղաքացի Վահե Գրիգորյանի» նամակ` հակառակ այն փաստին, որ մամուլում հրապարակված նյութը ստորագրված է «դատավոր Վահե Գրիգորյան»:

Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները սպառիչ սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքով, և դրանք ո՛չ ուղղակիորեն և ո՛չ էլ անուղղակիորեն չեն ներառում Սահմանադրական դատարանի վարույթում գտնվող կոնկրետ գործի շրջանակից դուրս՝ պետական մարմիններին և պաշտոնատար անձանց ինչ-որ իրավաքաղաքական թեզեր պարունակող պաշտոնական գրությունների կամ դիմումների ներկայացումը կամ պաշտոնական նամակների հեղինակումը:

Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածն աներկբա սահմանում է, որ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

Այլ կերպ՝ նշված նամակը հղելիս (գրությունը, դիմումը ներկայացնելիս) պարոն Գրիգորյանն իրավունքի տեսանկյունից հանդես չի եկել և չէր էլ կարող հանդես գալ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնական կարգավիճակով: Այսպիսով, կարծում ենք, որ պարոն Գրիգորյանի հեղինակած իրավաքաղաքական շարադրանքի վերջում «դատավոր Վահե Գրիգորյան» ստորագրությունը կա՛մ մամուլի հավելումն է, կա՛մ քաղաքացի Վահե Գրիգորյանի կողմից իր կարգավիճակի պարզ ընդգծումը՝ այնպես ինչպես սույն նամակի հեղինանակները՝ քաղաքացի Ռուբեն Մելիքյանը և քաղաքացի Սիրանուշ Սահակյանը պատշաճ են համարել այն ստորագրել որպես «փաստաբաններ»՝ առանց ակնկալելու, որ նամակը կընկալվի «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ փաստաբանի իրավունքների համատեքստում:

Միևնույն ժամանակ, քաղաքացի Վահե Գրիգորյանի նամակը դատավորի նամակ դիտելը և որպես այդպիսին՝ քաղաքացու նամակի քննարկման ռեժիմից տարբերվող կարգով քննարկման առարկա դարձնելը կնշանակեր ipso facto ընդունել, որ դատավոր Վահե Գրիգորյանը դուրս է եկել իր պաշտոնական լիազորությունների շրջանակից՝ դրանից բխող իրավական հետևանքներով:

Վերը շարադրված կարևր պարզաբանումը ներկայացնելուց հետո բովանդակային անդրադարձ կատարենք քաղաքացի Վահե Գրիգորյանի նամակում տեղ գտած մի շարք թեզերին ու դրանց «տրամաբանությանը»․

1. Սահմանադրական դատարանի կարգավիճակին կամ դրա գործունեությանը վերաբերող ենթադրյալ խնդիրները չեն կարող քննարկվել կամ լուծվել այն մարմինների հետ, որոնք այդ դատարանում հանդես են եկել, հանդես են գալիս ու դեռ հանդես են գալու որպես կողմ: Ավելին՝ հենց Սահմանադրականան դատարանն է որոշել, որոշում եւ որոշելու նշված մարմինների կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը, լուծում նրանց միջեւ սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը: Սահմանադրական դատարանի հետ հարաբերություններում այդ մարմինները կարող են Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված որոշակի ազդեցություն ունենալ բացառապես դրա կազմի ձեւավորման կապակցությամբ: Մինչդեռ Սահմանադրական դատարանի ֆունկցիոնալ գործունեությունն անվերապահորեն պաշտպանված է այդ, եւ ցանկացած այլ սուբյեկտի հնարավոր միջամտությունից կամ ոտնձգությունից:

Քաղաքացի Վահե Գրիգորյանի «տրամաբանությամբ» հարցերին մոտենալիս, օրինակ, քաղաքացիական կամ քրեական դատարանների եւ դրանց դատավորների կարգավիճակին, իրավասությանը եւ գործունեությանը վերաբերող հարցերը պետք է այսուհետ քննարկվեն ու լուծվեն հենց մեղադրյալների, տուժողների, հայցվորների, պատասխանողների, դատախազների, փաստաբանների կողմից՝ կոնսենսուսի արդյունքում: Նույն կերպ, վարորդները տուգանվելուց առաջ ճանապարհային ոստիկաններից այսուհետ պետք է քննություն վերցնեն երթեւեկության կանոնների իմացության կապակցությամբ:

2. Օրենսդրության մեջ տարբեր բառերի (դատարանի անդամ եւ դատարանի դատավոր) գործածությունն ինքնին չի կարող հանգեցնել կարգավիճակային տարբերության մասին պարզունակ հետեւության։

Հակառակ պարագայում կարելի է նաեւ պնդել, որ նախարարը կառավարության անդամ չէ, ակադեմիայի իսկական անդամն ակադեմիկոս չէ, ֆուտբոլի ազգային հավաքականի անդամը ֆուտբոլիստ չէ։

3. Ինքնին պաշտոնատար անձի ընտրության կարգի, ներառյալ՝ նրա առաջադրման ձեւի եւ պաշտոնավարման ժամկետի փոփոխությունը չի հանգեցնում այդ մարմնի՝ նախորդից «ակնհայտորեն եւ էականորեն տարբերվող մարմնի» փոխակերպման։

Հակառակ պարագայում նույն հաջողությամբ կարելի է հիմնավորել, որ ներկայիս վճռաբեկ դատարանը նախկինից տարբերվող դատարան է, ուստի հին ձեւով նշանակված կազմը պետք է հրաժարական ներկայացնի, իսկ բոլոր քննիչները պետք է դադարեցնեն իրենց լիազորությունները, քանի որ քննչական մարմինները եւ նրանց հիմնական գործառույթը նախկինում սահմանադրական ամրագրում չեն ունեցել, ուստի դրանք բոլորը նոր, այլ տեսակի քննչական մարմիններ են։

Նույն կերպ, երդման տեքստի խմբագրական բնույթի փոփոխությունը չի կարող հանգեցնել գործունեության «անհամատեղելիության»։ Հակառակ պարագայում, կարող ենք այսուհետ պնդել, որ նոր վարորդական իրավունքն անհամատեղելի է հին մեքենայի, նոր հագուստը հին պահարանի, իսկ նոր հարեւանը հին բնակարանի հետ։

4. Խնդրո առարկա նամակի հեղինակը Սահմանադրական դատարանի՝ քաղաքական առումով ամենակողմնակալ եւ ամենականխակալ ներկայացուցիչն է: Նրա ընտրությունը, դրան նախորդած եւ հաջորդած գործընթացները, նրա հնչեցրած մոտեցումներն ակնհայտորեն վկայում են քաղաքական շարժառիթների, նկրտումների եւ նպատակների մասին: Նամակի հեղինակն իր իսկ խոսքերով՝ «մեկ կուսակցության դոմինացիայի տակ գտնվող», «կուսակցական որոշումներով եւ նպատակահարմարությամբ ձեւավորվող դատարանի» ապագա ճարտարապետի ընդգծված եւ արտահայտիչ օրինակ է:

Վերոգրյալի հիման վրա խնդրում ենք սույն նամակում ներկայացված բովանդակային փաստարկները քննարկման առարկա դարձնել նույն կարգով, եղանակով եւ չափով, որ կարգով, եղանակով եւ չափով մտադիր եք քննարկման առարկա դարձնել քաղաքացի Վահե Գրիգորյանի նամակի թեզերը, եթե առհասարակ մտադիր եք դրանք քննարկման առարկա դարձնել։

Հարգանքով՝

փաստաբան Սիրանուշ Սահակյան

փաստաբան Ռուբեն Մելիքյան