Ողբերգական դեպք Նիգերիայում․ վառելիքատարի պայթյունի հետևանքով ողջ-ողջ այրվել է 50 մարդ
Ավելի քան 50 մարդ է զոհվել ևս 70-ը՝ վիրավորվել երեկ Նիգերիայում տեղի ունեցած վառելիք տեղափոխող բեռնատարի պայթյունից։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Դեպքը տեղի է ունեցել Բենու նահանգում։ Ականատեսները պատմում են, որ ճանապարհով ընթացքող բեռնատարի շուռ գալուց անմիջապես հետո տեղացիները եկել են, որպեսզի հավաքեն թափվող վառելիքը, և այդ ժամանակ պայթյունը եղել է։
Նշվում է նաև, որ բոլոր 50 զոհերը տեղում ողջ-ողջ այրվել են։ Պայթյունի արդյունքում տուժել են նաև տներ։ Դեպքի վայրից հոսպիտալացվել է մոտ 70 մարդ։