ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից Դոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները նվազել են ՌԴ ԶՈւ-ն խոցել է Օդեսայի նավահանգստի օբյեկտները, որոնք կիրառվել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինՀունաստանը ստացել է SAFE ծրագրով առաջին՝ գրեթե 120 միլիոն եվրոյի տրանշըԴիտարկում եմ Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր,քան բոլոր նախորդներըԾառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում«Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը»․ Գևորգ Պապոյանը այցելել է «Արարատցեմենտ»Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկաԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի ոչնչացման մասինՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերՈւկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. ՌուբիոԹրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցությանՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԶրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՀերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ի վերաբերմունքը Սրբազանի գործին պիտի ազդակ լինի, որ գործը պետք է կարճել. պաշտպան
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
«Առինջ մոլի» աշխատակցի ինքնազգացողությունը վատացել էԿյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ. Թագուհի Թովմասյանը հեռանում է ԱԺ-ից (տեսանյութ)Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայումԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդովԴավիթ Խուդաթյանը Իրան կգործուղվիՖրանսիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհի տարածքը հասել է 2 հազար հեկտարիՄոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվելՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը կավելանաԿառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին
25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով բախվել է արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավորՈստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողինԱյս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան«Էդ վիսակավոլտը 5 տարի է կա, հիմա էլ շինարություն են անում, ի՞նչի են փակել չեն թողնում աշխատենք»Արփինե Սարգսյանը կարճատև արձակուրդ կգնա«Իշխանության պարագան նույնիսկ «հասկանալի» է, բայց քաղհասարակությունը, որ 2018-ից առաջ որևէ զինվորի մազ ծռվելն էր դարձնում համահայկական աղմուկի պատճառ, լուռ է…». Հակոբ ԲադալյանԿոչ ենք անում չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Կաթողիկոսի պաշտոնանկությանըԵմենի հութիները Կարմիր ծովում հարձակվել են երկու սաուդյան նավթատար նավերի վրաԲաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական ու համազգային քաղաքականոպթյան առաջնային բաղկացուցիչը. ՇարմազանովԻնչու՞ չի կարելի երբեք նույն հարթության մեջ դնել «Արևմտյան Ադրբեջան» զավթnղական ծրագիրը Արցախի հայերի վերադարձի իրավունքի հետ. ադրբեջանագետ
Մամուլ

«Առավոտ». Ավելի լավ է գայթել ոտքով, քան մտքով․ Աննա Մարգարյանը չընտրվեց, քանի որ «հավատավոր» հեղափոխական չէ

«Առավոտ» թերթը գրում է.

«Բարձրագույն դատական խորհրդի մի քանի անդամի հրաժարականը բերեց թե՛ դրական եւ թե՛ բացասական հետեւանքների: Լավ չի, օրինակ, որ այդ կարեւոր կառույցի կազմում չկա Գեւորգ Դանիելյանը: Այդպիսի մասնագետներից հրաժարվելը մեր պետության համար, ինձ թվում է, «ավելորդ շքեղություն» է:

Բայց դրական է, որ Ազգային ժողովը փնտրում եւ առաջարկում է նոր կադրեր, որոնցից մի քանիսը լավ տպավորություն են թողնում: Այդպիսին է, օրինակ, ԲԴԽ անդամ ընտրված Գրիգոր Բեքմեզյանը: Նույն ձեւով է ընկալվում իրավաբանական գիտությունների դոկտոր Աննա Մարգարյանը, որը, սակայն, երկուշաբթի օրը չընտրվեց՝ զոհ գնալով քաղաքական խաղերի:

Ըստ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչների, կար պայմանավորվածություն, որ այս անգամ թեկնածու է առաջադրելու այդ խմբակցությունը, բայց, նույն աղբյուրի համաձայն, իշխող «Իմ քայլը», մերժելով ընդդիմադիր գործընկերների մի քանի թեկնածուի, դարձյալ առաջադրեց իրենը, եւ դրա պատճառով ԼՀ խմբակցությունը դեմ քվեարկեց:

Բայց եթե նույնիսկ ամեն ինչ այնպես է, ինչպես այդ խմբակցությունն է ներկայացնում, վստահ եմ՝ միշտ պետք է առաջնորդվել անձի արժանիքներով եւ ոչ թե նման հաշվարկներով:

Մյուս կողմից՝ եթե բացարձակ մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» շատ ցանկանար, որ Աննա Մարգարյանն ընտրվի ԲԴԽ անդամ, դա տեղի կունենար: Բայց այդ հարցն իշխանության համար գերսկզբունքային քաղաքական խնդիր չէր, որպիսին է, մասնավորապես, Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելը (եւ, ի դեպ, հանուն այդ նպատակի, մեծամասնության ներկայացուցիչները «վարի են տվել» նախագահի առաջարկած մի քանի լուրջ պրոֆեսիոնալների, որոնք իրենց քաղաքական համախոհները չէին):

Չնայած Աննա Մարգարյանին առաջադրել էր հենց «Իմ քայլը», այդ հարցում իշխող խմբակցությունը, հավանաբար, անփույթ գտնվեց՝ չապահովելով ձայների բավարար քանակ: Իսկ գուցե այդ խմբակցության որոշ անդամների դուր չեկավ, որ թեկնածուն, պատգամավորների հարցերին պատասխանելիս, իրեն չդրսեւորեց որպես «հավատավոր» հեղափոխական: Բոլոր դեպքերում դարձյալ ցավալի է, որ պետությունը «ձեռքից բաց թողեց» նման մասնագետի:

Երկուշաբթի օրը ամբիոնից իջնելուց Աննան սայթաքեց եւ ընկավ՝ առաջացնելով մի շարք կայքերի եւ հազարավոր օգտատերերի բուռն հրճվանքը: Հիրավի, ավելի լավ է գայթել ոտքով, քան մտքով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում