Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Եթե սիրում եք Արևմուտքը և ատում Ռուսաստանը, ավելի համոզիչ փաստեր բերեք. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինտերնետում մի հիթ հարցադրում է տարածվել, թե ինչու Պարսկաստանում, Լիբանանում ու Ամերիկայում հայերը հայ են մնում, իսկ Ռուսաստանում ձուլվում են։

Եզրակացությունն այն է, որ ռուսները հայերին չեն սիրում ու վատություն անելու համար ձուլում են, չնայած կարելի էր հակառակը պնդել՝ սիրում են ու հավեսով ձուլում են։

Հիմա դրա պարզ գիտական պատասխանը տամ։

Պարսկաստանում և Լիբանանում ձուլվելու համար նախ պետք է կրոնափոխ լինել, ինչն ավելի բարդ գործ է, քան ազգափոխ լինելը՝ պետք է փոխեք ձեր հիմնական համոզմունքները, կենցաղը, աշխարհայացքը, տոները, նախնիների գերեզմանոցները մոռանաք և այլն։

Պարսկաստանի դեպքում, հայերը, որպես քրիստոնյա, ավելի մեծ ազատություններից են օգտվում, քան մուսուլմանները, ձեռ չի տալիս, նաև պետությունը հայերին, որպես քրիստոնյա, հատուկ իրավական կարգավիճակ է տալիս և կրոնափոխ լինելու դեպքում իրավական բարդություններ են առաջանում սկսված ամուսնությունից, վերջացրած ժառանգության հարցերում՝ դրանք ըստ օրենքի եկեղեցին է անում, իսկ ուղղակի աթեիստի կարգավիճակ չկա՝ կպատժեն, էլ չհաշված հայերի հանդեպ եղած հարգանքն ու պատիվը։ Առհասարակ իսլամում ազգ հասկացություն չկա, այդ դերը կրոնական համայնքն է կատարում՝ ումման, կամ միլեթը։

Անցնեմ Լիբանանին։ Լիբանանում վիճակն ավելի բարդ է, որովհետև այդ երկիրը, սահմանադրորեն, հիմնված է համայնքների վրա և չկա ուղղակի լիբանանցի, դրանից բացի պետք է նոր համայնք ընտրեք՝ շիա, սունի, դրուզ ալավի, մարոնիտ, ուղղափառ, նեստորական, հակոբիկ և այլն, էլ չասած դրանց միջի տարանջատումներն ու ցեղային բաժանումները։ Ընտրելու դեպքում էլ դեռ հարց է, թե ձեզ այնտեղ կընդունեն, թե ոչ, չհաշված իրավական գլխացավանքները։

Անցնենք Ամերիկային։ Ամերիկայում կա ամերիկացի ազգ ՝ քաղաքացիական ազգ իմաստով, բայց ամերիկացի էթնոս - չկա։ Ուզեք, թե չուզեք, կամ աֆրոամերիացի եք, կամ մեքսիկ եք, կամ հայ-ամերիկացի, հույն, իռլանդացի և այլն, կամ էլ խառնուրդ եք։

Պատկերացրեք Ամերիկայում հոգնել եք հայ լինելուց ու ուզում եք աֆրոամերիկացի, չին-ամերիկացի, պուերտոռիկացի ամերիկացի, կամ անգլոսաքս-ամերիկացի դառնալ՝ ծիծաղի առարկա կդառնաք։

Անգամ ցանկության դեպքում մեծ ջանքեր պետք է գործադրեք ուղղակի ամերիկացի լինելու համար ու դեռ հարց է, թե մյուսները կմոռանան ձեր հայ լինելը, եթե անգամ դուք ինքներդ մոռանաք, համ էլ դրա իմաստը չկա։

Այլ բան է Ռուսաստանը, Լեհաստանը, Հունգարիան և այլն, էլ չասեմ Վրաստանի մասին, որտեղ պետական ծրագրով են հայերին ստիպողաբար ասիմիլացնում։

Եթե սիրում եք Արևմուտքը և ատում՝ Ռուսաստանը, ավելի համոզիչ փաստեր բերեք, լիքը մարդ տենց բաները լուրջ է ընդունում, դե մտածելու ու պարզ գիտելիքների խնդիր կա»։