Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Ո՞վ է Ռազմիկ Ամյանն ու ովքե՞ր են նորօրյա հեղափոխության վաստակավոր արտիստները

Հայկ Կիսիբլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սերժ Սարգսյանի անունը տալն այսօր յուրահատուկ մի լակմուսի թուղթ է, որով պարզում ենք, թե այդ անունը տվողի, նրա ընտանիքի, կամ մասնագիտական ոլորտի մասին, ի՞նչ մոտեցում ունի մեր նորօրյա «հեղափոխական» կառավարությունը:

Դրա վառ ապացույցը և ամենաթարմ դրսևորումը, Հայաստանի վաստակավոր արտիստ Ռազմիկ Ամյանի նոր երգն էր, նվիրված Սերժ Սարգսյանին, վերջինիս ծննդյան օրվա առթիվ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր էջում, այդ կատարման մասին գրել է. «Կոչումների շնորհման հարցը լրջագույն քննարկման կարիք ունի:

Հ.Գ. Մինչդեռ նա մշակույթի վաստակավոր գործիչ է»:

Հիմա եկեք անդրադառնանք Ռազմիկ Ամյանի կենսագրությանը և փորձենք հասկանալ նաև, թե մերօրյա հեղափոխականների օրոք ովքեր են կարող հավակնել վաստակավոր դառնալու կոչմանը:

Ռազմիկ Ամյանը ծնվել է 1982-ին, Արցախի Ստեփանակերտ քաղաքում, որտեղ էլ հենց անց է կացրել իր ողջ մանկությունն ու պատանեկությունը: Արցախյան ազատամարտի տարիների ողջ ընթացքում, նա սովորել է դպրոցում և անգամ քաղաքի ռմբակոծության ժամանակ հաճախել է դպրոց: Առանց ջեռուցման, լույսի և հացի, դաս է սովորել շենքերի նկուղներում ստեղծված ապաստարաններում: Դպրոցական տարիներից հետո, սկսել է զբաղվել դասական վոկալով, սովորել է այդ ուղղությամբ ավելի քան 5 տարի, այդ թվում նաև երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատությունում: Ավելի քան 15 տարի, մասնակցել է տեղական և միջազգային մի շարք մրցույթ-փառատոնների և մրցանակաբաշխությունների և արժանացել բազմաթիվ մրցանակների: Ռազմիկ Ամյանը եղել է այն սակավաթիվ երգիչներից մեկը, որոնք «ցուրտ ու մութ տարիներ»-ից հետո առաջինը սկսեցին հայկական էստրադան ներկայացնել արտերկրում: Ի դեպ վերջինի մեջ չի բացառվում նաև, որ կա նաև Սերժ Սարգսյանի աջակցությունը, քանի որ ինչպես երկրագնդի վրայի ցանկացած երկրում, այդպես էլ Հայաստանում, թե ով պետք է երկիրը ներկայացնի օտարերկրյա բեմերում և թե որ մի արտիստի համար փնտրել հովանավորներ՝ որոշում են պետության ղեկավարները:

Իսկ ո՞վքեր են նորօրյա հեղափոխականների երգիչներն ու նրանց շնորհիվ Հայաստանն արտերկրում ներկայացնողները…

Հեղափոխություն և նոր երգ, նոր երգիչ ասող ցանկացած հայ մարդու գլխում, պտտվում է ընդամենը 1-2 անուն: Առաջինը՝ դա Հրագն է իր «դուխով» երգով, իսկ երկրորդը «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Սրբուկը, ով չանցավ եզրափակիչ: Ամենահասարակ մարդն էլ, առանց երաժշտական կրթության հասկանում է, որ Հրագի երգի մեղեդայնության, կամ նրա ձայնային որակի մասին խոսելն անիմաստ է: Սրբուկի և նրա կատարման մասին՝ կարծիքները հակասական են, սակայն մի բան ակնհայտ է, որ եզրափակիչ չանցնելը ոչ այդքան Սրբուկի և նրա ձայնային տվյալների մեղքով էր, այլ հեղափոխությունից հետո «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության կադրային ջարդի և նորանշանակ հեղափոխական պատվիրակության:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի մերօրյա նախարար Արայիկ Հարությունյանի և նրա ընկերների համար, եթե Ռազմիկ Ամյանը չի համարվում վաստակավոր արտիստ, ապա ո՞վ է համարվում և Ռազմիկ Ամյանի վաստակավավոր արտիստ լինելու հանգամանքը «վերանայելուց» հետո, այդ ու՞մ են պատրաստում դարձնել վաստակավոր, Հրագի՞ն, Սրբուկի՞ն, թե մեկ ուրիշին: Եթե անգամ համարենք, որ Ռազմիկ Ամյանը Սերժ Սարգսյանի օրոք վաստակավոր արտիստի կոչում ստացած ամենաապաշնորհ և կարճ կենսագրություն ունեցող վոկալիստն է, միևնույնն է՝ նորօրյա հեղափոխականները չունեն և ոչ մի երգիչ, որին կարելի է համեմատել նրա հետ»: