Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար«Իրանցի լրագրողի օրագիր». Պուտինն իր անձնական ինքնաթիռն ուղարկել է Թեհրան՝ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարին բերելու համարԻրանը Պուտինին հայտնել է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացելու պայմանըՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանԳերմանիայում կարող են Իլզե Այգներին առաջադրել երկրի նախագահի պաշտոնումՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ ԳալստյանՓարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբԹրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներըՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱյսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ ԴանիելյանՕձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահասTRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ Ալեն ՍիմոնյանՀայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններումԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄՄերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է
Հասարակություն

Մանդատը շարունակում է թևեր տալ. ո՞ւմն է «սուրճի ապարատների» մենաշնորհը, կամ նոր ԱԺ-ի «լֆիկը»

«Նոր» Հայաստանում չկա կոռուպցիա, չկան օլիգարխներ, չկան ժողովրդի հաշվին հարստացող պաշտոնյաներ ու բիզնեսով զբաղվող պատգամավորներ... Սրանք այն հռետորական հայտարարություններն են, որոնցով ամեն պահի իշխանությունը փորձում է կերակրել «դըբա լավը» գնալու ակնկալիքով «հեղափոխություն» արած ամբոխին:

Իսկ իրականում շմայսները, լֆիկները, լիսկաներն ու էլի համանման մականունավորներին եկել են փոխարինելու նոր, գուցե դեռևս մականուններ ձեռք չբերած ու այնքան էլ աչքի չընկնող քայլարածներ, ովքեր իներցիայով շարունակում են պարգևատրվել, գումարներ լվանալ ու չարաշահել դիրքը՝ սեփական բիզնեսը ծաղկեցնելու համար:

Արտաշես Պետրոսյան անուն-ազգանունը գուցե շատերը նույնիսկ չեն լսել: Եվ դա զարմանալի չէ, քանի որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով 7 ամիս առաջ պատգամավոր դարձած 34-ամյա երիտասարդն իրեն այնքան էլ ակտիվ չի դրսևորում խորհրդարանում: Համենայնդեպս,  Parliamentmonitoring.am-ից տեղեկանում ենք, որ նա այս ընթացքում նիստերից բացակայել է 7 ագամ ու իր մասնակցած 106 քվեարկությունօց սուսիկ-փուսիկ կողմ քվեարկել 94-ին: Իհարկե, նա նաև 11 ելույթ է ունեցել, սակայն դրանք այնքան էլ ակնառու չեն եղել, որ դրանց մասին հազիվ թե որևէ մեկը հիշի:

Ինչևէ... այստեղ խնդիրն այն է, որ Արտաշես Պետրոսյանը, NEWSPRESS.am-ի տեղեկություններով, ժամանակին հարցեր է լուծել նախկին խշխանության հետ գումարի միջոցով: Նույնիսկ շարժման օրերին էլ, մեր տեղեկություններով, նա ժամանակ չի կորցրել. Արտաշես Պետրոսյանն արագ կողմնորոշվել է և սուրճի մի քանի տասնյակ ապարատ տեղադրել: 

Նախկինները, հավանաբար զգալով մոտալուտ պաշտոնանկությունը՝ նրան գումարի դիմաց վայրեր են հատկացրել՝ ապարատներ տեղադրելու համար: Այժմ դրա համար նա գումար չի ծախսում, քանի որ ինքն է արդեն իշխանության մաս կազմում. պատգամավոր է և կարող է օգտագործել իր լծակները: Ընդ որում՝ օրենսդիր Պետրոսյանը, ըստ լուրերի, ապարատներն աշխատացնում է անօրինական ճանապարհով:

Օգտագործելով իր մանդատն ու քաղաքապետարանում ունեցած կապերը՝ հենց քաղաքապետարանի թողտվությամբ էլ Արտաշես Պետրոսյանը «սուրճի ապարատներ» է տեղադրել ինչպես Աբովյան պուրակի հարակից տարածքում, այնպես էլ շատ ուրիշ վայրերում: Այդ ապարատներն էներգիայով սնվում են հիմնականում իրենց կողքին տեղակայված «դիսպետչարական բուտկայից»: Ու այստեղ հարց է առաջանում, թե ո՞վ և ո՞ւմ է տալիս ապարատի ծախսած հոսանքի գումարը. ապարատի տերը՝ պատգամավոր Պետրոսյանը դեսպետչերանոցի՞ն, թե՞ քաղաքապետարանին և ինչպե՞ս է ի վերջո կարգավորվում նրա տեղադրած ապարատների հարցը, եթե դրանք տենդերով չեն տեղակայվում: 

Այնպիսի տպավորություն է, որ ով որտեղ ուզի, կարող է ապարատ տեղադրել, քանի որ դրանք հաճախ տեղադրված են լինում անցորդների համար անհարմար վայրերում և չկա վերահսկողություն:

Մյուս կողմից էլ, այնուամենայնիվ, շուկան վերահսկվում է այնքանով, որ այս բիզնեսը մենաշնորհ է դարձել պատգամավորի համար: Այլ կերպ ասած՝ նախկին Լֆիկ մականունով Սամվել Ալեքսանյան պատգամավորին եկել է փոխարինելու նորը, ով ի չարս օգտագործում է իր դիրքը՝ սեփական բիզնեսի համար:

Այս ֆոնին արդեն հօդս են ցնդում պոպուլիստական ու հռետորական հայտարարությունները, թե բոլորը կարող են ներկրել, բիզնես դնել: Հատկապես որ մեր տեղեկություններով, ոչ մեկին թույլ չեն տալիս զբաղվել այս բիզնեսով: 

Մեզ դիմած երիտասարդներից մեկն, օրինակ, պատմեց, որ եղբոր հետ փորձել է ներկրել ապարատներ, սակայն մասքսակետից այն կողմ թույլ չեն տվել նրանց առաջ գնալ: Քաղաքապետարանը ևս իր «դաբրոն» չի տվել՝ բիզնեսն սկսելու համար։

Իսկ նրանց, ում, այնուամենայնիվ, հաջողվում է ապարատներ տեղադրել որևէ տարածքում, գալիս է «հարվածելու» մեզ արդեն հայտնի պատգամավորը: Հանել չի տալիս, բայց իր ապարատները տեղադրում է այդ ապարատի հարևանությամբ, ինչն արդեն ինքնըստինքյան հարվածում է մյուսների գործին ու ստիպված հանում են իրենց ապարատները, քանի որ եկամուտ չեն ունեում:

Ու այս պարագայում արդեն անհերքելի է դառնում, որ Արտաշես Պետրոսյանին թևեր է տալիս իր մանդատը: