Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Երկու անձի ազատությունից ապօրինի զրկելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության գործով այլ դրվագներ են բացահայտվել. մեկ անձ ձերբակալվել է (ֆոտո)

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի ազատությունից ապօրինի զրկելու և խաբեությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս, կատարման մեխանիզմը: Մեկ անձ ձերբակալվել է:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2019թ. հունիսի 19-ին՝ ժամը 11:50-ին, ՀՀ ոստիկանությունում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ իրեն և ընկերոջն ապօրինի զրկել են ազատությունից, որից հետո առևանգել են իր «Մերսեդես-բենց S500» մակնիշի ավտոմեքենան, հափշտակել ավտոմեքենայի սրահում գտնված, ուրիշին պատկանող փաստաթղթերը՝ անձնագրերը, վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, ինչպես նաև՝ «Այֆոն 5» մոդելի բջջային հեռախոսը:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով, որը նույն օրը, նախաքննություն կատարելու համար, ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Երեք անձ ճանաչվել է տուժող:

Նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1989 թվականին, 2019թ. հունիսի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, այլ անձի անվամբ ներկայանալով, շահադիտական նպատակով անձին ազատությունից ապօրինի զրկելու և խաբեությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, «Մերսեդես-բենց 500» մակնիշի ավտոմեքենան 14.000 ԱՄՆ դոլար գումարով գնելու և ավտոմեքենայի գումարը բնակարանում վճարելու պատրվակով Սևան քաղաքի երկու բնակիչների՝ ծնված 1995 և 1994թթ., ուղեկցել է Երևան քաղաքի Էրեբունի փողոցում գտնվող բնակարան, որը վարձակալել էր՝ նախապես պլանավորած հանցագործությունը կատարելու նպատակով:


Այնուհետև, ավտոմեքենայի գումարն ընկերոջից շենքի բակում վերցնելու և վերադառնալու պատրվակով դուրս է եկել բնակարանից, բանալիով փակել բնակարանի մուտքի դուռը՝ վերջիններիս ապօրինի զրկելով ազատությունից, և հափշտակել նույն շենքի բակում կայանված նշված ավտոմեքենան, ինչպես նաև՝ ավտոմեքենայի սրահում գտնված տուժողներից մեկի անձնագրերը, վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը և «Այֆոն 5» մոդելի բջջային հեռախոսը:

Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հափշտակված «Մերսեդես-բենց S500» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է՝ մասնատված և հաշվառման համարանիշերը փոխված վիճակում՝ Երևան քաղաքում գործող ապամոնտաժմամբ և ավտոմեքենաների պահեստամասերի վաճառքով զբաղվող կետում, որի զննությամբ, ի թիվս նշված և այլ մասնատված ավտոմեքենաների, հայտնաբերվել են նաև ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հափշտակության վերաբերյալ քննվող քրեական գործով որոնվող «Մերսեդես-բենց S 550» մակնիշի և ՀՀ ոստիկանության Նոր-Նորքի բաժնի կողմից որոնվող «Մերսեդես-բենց S 350» մակնիշի երկու այլ ավտոմեքենաներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված կետի աշխատակիցը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1983 թվականին, 2019թ. հունիսի 20-ին 6000 ԱՄՆ դոլար գումարով ենթադրյալ հանցագործություն կատարած 29-ամյա երիտասարդից ձեռք է բերել նաև երկու անձի ազատությունից ապօրինի զրկելու և խաբեությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու գործով տուժողներից մեկին պատկանող վերոհիշյալ «Մերսեդես-բենց S500» մակնիշի ավտոմեքենան, սակայն չի հասցրել ապամոնտաժել, քանի որ ավտոմեքենան հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2019թ. մայիս-հունիս ամիսներին ապամոնտաժելու և պահեստամասերը վաճառելու նպատակով ապամոնտաժմամբ և ավտոմեքենաների պահեստամասերի վաճառքով զբաղվող նշված կետի աշխատակցի կողմից ևս հինգ հատ «Մերսեդես-բենց S» մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերվել, որոնք նա նույն կերպ ապամոնտաժել և պահեստամասերի զգալի մասը վաճառել է:

Քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ Երևան քաղաքի բնակիչ, 1989 թվականին ծնված տղամարդը, բերման է ենթարկվել Բագրատաշենի սահմանային անցակետից և ձերբակալվել:

Նախաքննությունը շարունակվում է:

Կատարվում են մեծածավալ և անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության դեպքերին հնարավոր այլ անձանց մասնակից լինելու հանգամանքներն ստուգելու, նրանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններից տուժած հնարավոր այլ անձանց հայտնաբերելու, վերջիններիս ինքնությունը պարզելու, ինչպես նաև՝ հափշտակված այլ ավտոմեքենաներն ու վաճառված պահեստամասերը հայտնաբերելու ուղղությամբ: