Ցույցեր Ղազախստանում. տուժել է ավելի քան 300 ոստիկան
Ղազախստանի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ շուրջ 300 ոստիկան է տուժել չարտոնված ցույցի մասնակիցների հետ բախումների հետևանքով: Նուր-Սուլթան և Ալմա-Աթա քաղաքներում ցուցարարները դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու հունիսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների դեմ:
Ղազախստանի կառավարության կողմից որպես ծայրահեղական շարժում ճանաչված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» կուսակցության ղեկավար Մուխտար Աբլյազովը, ով այժմ բնակվում է Ֆրանսիայում, սոցիալական ցանցերի միջոցով կոչ է արել իր համակիրներին՝ դուրս գալ փողոցներ և բողոքի ձայն բարձրացնել:
Ցույցերին մասնակցող բազմաթիվ ցուցարարներ են ձերբակալվել: