Զելենսկին մանրամասնել է, թե ինչ է խոսելու Պուտինի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմել է, թե ինչի մասին է պատրաստվում խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջին հանդիպմանը:
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից: Նա ասել է, որ առաջին հերթին կհստակեցնի իր դիրքորոշումը Ղրիմի և Դոնբասի խնդրի շուրջ. «Կսկսենք նրանից, որ Դոնբասն ու Ղրիմը Ուկրաինայինն են»,-ասել է Զելենսկին:
Նա հույս է հայտնել, որ շուտով Ղրիմը կվերադարձվի Ուկրաինային: Նա նաև հավելել է, որ խաղաղությունը պետք է հաստատվի բացառապես դիվանագիտական ճանապարհով: