Ձերբակալվել է Միշել Պլատինին
UEFA-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել է: Պլատինին կասկածվում է 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման վայրի ընտրություններում խարդախություն անելու մեջ:
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից: Պլատինին այժմ ձերբակալված է և գտնվում է ֆրանսիական Նանտերե քաղաքի ոստիկանատանը:
2010 թվականին Քաթարն ընտրվել էր 2022 թվականին Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկիր: Դեռևս այն ժամանակ խոսակցություններ կային, որ երկրի ընտրությունն արդար ճանապարհով չի եղել: