Քաղաքագետը հիշեցնում է Փաշինյանին, որ պաշտոնաթող Տեր-Պետրոսյանն էլ 2010-ին էր դեսպանի հետ հանդիպել (ֆոտո)
Քաղաքագետ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ հիշեցրել է, որ 2010 թվականին էլ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է հանդիպել ԱՄՆ դեսպանի հետ, ճիշտ այնպես, ինչպես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է օրերս հանդիպել ՌԴ դեսպանի հետ։
Ղազինյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Լևոն Տեր-Պետրոսյանը 2010թ. հուլիսի 30-ին Հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ:
Բոլորիս համար շատ սովորական հանդիպում էր, քանի որ ԱՄՆ դեսպանը կարող է հանդիպել նախկին նախագահների հետ, իսկ ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչների համար հիացմունքի բացականչությունների առիթ տվող և իշխանության գալու հույս էր:
Իշխող կուսակցության ոչ մի անդամ նույնիսկ տարակուսանք չհայտնեց, էլ չեմ խոսում ԱԺ-ում աղմկելու կամ ԱՄՆ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին:
Նույն Նիկոլ Փաշինյանը Հայ Ազգային Կոնգրեսի անդամ էր և մեկ անգամ նույնիսկ չի հայտարարել ներքին գործերին միջամտելու մասին մի պարզ պատճառով, որ ուղղակի չկար այդպիսի միջամտություն:
Ասածս ինչ է, հարգելի ձերքայլականներ, եթե որևէ դեսպանի չի կարելի հանդիպել ընդդիմադիր նախկին նախագահի հետ, ուրեմն չի կարելի բոլոր դեսպաններին, իսկ եթե հանդիպումը միջամտություն է ներքին գործերին, ուրեմն դա վերաբերում բոլոր նախագահներին:
Քաղաքականության մեջ սկզբունքներն ու արժանապատվությունը դեռ ոչ ոք չի չեղարկել»։
