«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է գնել Խամես Ռոդրիգեսին․ «Ռեալ»-ը նրան կվաճառի 55 մլն-ով
Կոլումբիացի ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսով հետաքրքրվում են միանգամից մի քանի գրանդ ակումբներ։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նրա համար պայքարում են «Նապոլի»-ն, «Յուվենտուս»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։
Մանչեսթերյան ակումբի ղեկավարներն այս պայքարում ցանկանում են ունենալ առաջատար դիրք և սկսել բանակցությունները նեապոլյան ակումբին զուգահեռ։ Նշվում է նաև, որ նրանք արդեն առաջարկով դիմել են «Ռեալ»-ին։
Ընդգծենք, որ իսպանական ակումբը Խամեսին կվաճառի 55 միլիոն եվրոյով։